00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ե՛վ ձմռանը, և՛ ամռանը. Հայաստանը զբոսաշրջիկներին կհյուրընկալի տարվա ցանկացած եղանակի

© Photo : ТsakhkadzorКанатная дорога в курортном городе Цахкадзор
Канатная дорога в курортном городе Цахкадзор - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստան այցելող զբոսաշրջիկների աշխարհագրությունը տարեցտարի ընդլայնվում է: Հատկապես, հետաքրքիր միտում է նկատվում ռուսաստանցիների շրջանում. շատերը սկսել են Հայաստան ժամանել Ամանորն անցկացնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik, Անի Լիպարիտյան. Հայաստանի մշակույթը, պատմությունը, հարուստ խոհանոցն ու հյուրընկալ բնակիչները. ահա այն ամենն, ինչ մեր երկրում գրավում է օտարերկրացիներին, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը:

Տուրօպերատորներն անում են հնարավոր ամեն բան, որպեսզի դեպի երկիր ավելի մեծ քանակով զբոսաշրջիկների գրավեն` փորձելով Հայաստանը ներկայացնել տարբեր զբոսաշրջային հարթակներում առավել շահավետ ձևով, նշեց Ապրեսյանը:

«Թանկագին հյուրեր»

Մեկնաբանելով Հայաստանի կառավարության կողմից Ռուսաստանի հետ առանց վիզայի ռեժիմի մասին համաձայնագրում արված փոփոխությունները, որոնց շնորհիվ ռուսաստանցիները կարող են Հայաստան գալ ներքին անձնագրերով, Ապրեսյանը նշեց, որ դա հնարավորություն է տալիս զբոսաշրջիկներին առանց ավելորդ գլխացավանքի տոմս գնել և մեկնել ուղևորության:

Севанаванк - Sputnik Արմենիա
Սևանա լիճը Եվրոպայի ամենահիասքանչ վայրերից է

«Նախ՝ Հայաստանում ռուսները զգում են, որ ընդունված են: Մենք նրանց ոչ թե պարզապես զբոսաշրջիկ ենք անվանում, այլ հյուր: Եվ իսկապես, նրանք այստեղ իրենց զգում են ինչպես տանը: Եթե որևէ տեղ ես մեկնում, և այնտեղ քեզ ընդունված ես զգում՝ դա կարևոր է: Հայաստանը գրավում է իր մշակույթով, պատմությամբ, խոհանոցով, բնությամբ, ինչպես նաև սպասարկման որակով»,- նշեց մեր զրուցակիցը:

Հայաստանը, նրա խոսքով, կարող է գրավել իր բազմազանությամբ, այդ թվում՝ տարբեր փառատոններով, որոնք կանոնավոր անցկացվում են մարզերում և մայրաքաղաքում:

«Օգոստոսին, օրինակ, հետաքրքիր միջոցառում է նախատեսվում` Խորովածի միջազգային փառատոնը, իսկ ավելի ուշ` գինու, գորգերի, գյուղական ավանդույթների, գաթայի և այլ փառատոններ: Տարեցտարի Հայաստան ավելի շատ զբոսաշրջիկներ են այցելում հենց հետաքրքիր միջոցառումներին մասնակցելու համար: Օրինակ, գարնանը մենք շատ հյուրեր ենք ունեցել Ռուսաստանից: Նրանք այստեղ էին եկել մասնակցելու Երևանյան գինու օրերին»,- ասաց Ապրեսյանը:

Վերջին տարիներին հետաքրքիր միտում է նկատվում ռուսաստանցիների շրջանում, որոնք Հայաստան են գալիս ձմռանը Ամանորն անցկացնելու համար: Բացի այդ, զբոսաշրջային Ծաղկաձոր քաղաքը ձմռանը հիանալի հնարավորություն է ընձեռում զբաղվելու լեռնադահուկային և այլ ձմեռային մարզաձևերով, թեև Ծաղկաձորը գրավիչ է նաև ամռանը, հավելեց Ապրեսյանը:

Գեղատեսիլ զբոսաշրջային-առողջարան Ջերմուկը նույնպես հետաքրքիր է ռուսաստանցիների համար: Ապրեսյանի խոսքով` երկրում բավականին լավ է զարգանում նաև առողջարանային զբոսաշրջությունը:

Մի փոքր վիճակագրություն

Զբոսաշրջության պետական կոմիտեի տվյալներով` 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Հայաստան այցելած օտարերկրացիների քանակը կազմել է 1,35 մլն, ինչը 24,3%-ով բարձր է անցյալ տարված նույն ժամանակահատվածի համեմատ: Իսկ 2017 թվականի առաջին եռամսյակում զբոսաշրջիկների թիվը կազմել է 298 533 մարդ, ինչը 18,2%-ով ավել է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Гарни, Армения - Sputnik Արմենիա
3 միլիոն զբոսաշրջիկ. Հայաստանի զբոսաշրջության ոլորտի առաջիկա տարիների նշաձողն է

Հայաստան, հիմնականում, այցելում են զբոսաշրջիկներ Ռուսաստանից, Վրաստանից և Իրանից, սակայն վերջին ժամանակներում աճել է նաև Թուրքմենստանից, Ուզբեկստանից, Իրաքից, Կանադայից և Իսպանիայից եկող զբոսաշրջիկների թիվը:

Վերջերս ՀՀ տնտեսական զարգացումների և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը հայտնել էր, որ 2013 թվականի հետազոտությունների արդյունքում, պարզվել է, որ ուղևորության ժամանակ մեկ զբոսաշրջիկի ծախսած գումարը միջինում կազմում էր 800 դոլար, իսկ այսօր այդ ցուցանիշն աճել է մինչև 1000 դոլար:

Русская версия

Լրահոս
0