15:44 23 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Ոստիկանություն

2 սպանություն՝ 15 րոպեում. հանգիստը Սևանում դարձավ արյունոտ կիրակի

© Sputnik/ Aram Nersesyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
1132 0 0

Որդին հետապնդել է հոր կյանքը խլած երիտասարդին և սպանել նրան, այնուհետև ներկայացել է ոստիկանություն և հանձնվել։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Սևանա լճի լողափերից մեկում ծագած վիճաբանության հետևանքով երկու մարդ է սպանվել։ Ոստիկանությունը մանրամասներ է հրապարակել այդ առնչությամբ։

Սևանա լճի լողափերից մեկում ծագած ծեծկռտուքի վերաբերյալ ահազանգը ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվեց հուլիսի 30-ին, ժամը 19-ի սահմաններում: Տասնհինգ րոպե անց «Սևան» բժշկական կենտրոնից հաղորդում ստացվեց, որ իրենց մոտ է տեղափոխվել 1957 թ. ծնված Աշոտ Հովհաննիսյանի դիակը:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Գեղարքունիքի մարզային վարչությունների և Սևանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.50-ի սահմաններում, լողափում ծեծկռտուք է տեղի ունեցել Աշոտ Հովհաննիսյանի, նրա երկու որդիների և 1989 թ. ծնված Դավիթ Առաքելյանի ու նրա ընկերների միջև, որից հետո Աշոտ Հովհաննիսյանը մահացած տեղափոխվել է հիվանդանոց:

Աշոտ Հովհաննիսյանի որդին՝ 1981 թ. ծնված Էդգար Հ.-ն, հետապնդել և ժամը 19.05-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 62-րդ կմ-ում գտնվող ճանապարհի բանուկ մասում Դավիթ Առաքելյանին իջեցրել է «Մերսեդես» ավտոմեքենայից ու որսորդական հրացանով կրակել նրա վրա: Վերջինս գլխի շրջանում ստացել է մահացու հրազենային վիրավորում:

Էդգար Հ.-ն ժամը 20.05-ին մեղայականով ներկայացել է Սևանի բաժին և ներկայացրել իր անվամբ հաշվառված որսորդական հրացանը:

Նշանակվել են համալիր փորձաքննություններ: Էդգար Հ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

Գլխավոր թեմաներ