02:58 21 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Իգլա

«Իգլա»-ի գործով դատավարությունը սկսվեց ու հետաձգվեց մեկ ամսով

© Sputnik/ Михаил Воскресенский
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
29 0 0

Երևանի Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց Սամվել Բաբայանի նկատմամբ «Իգլայի» գործով դատավարությունը և րոպեներ անց հետաձգվեց շուրջ 1 ամսով։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Երևանի Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր «Իգլայի» գործով դատավարությունը որոշեց հետաձգել մեկ ամսով` մինչև պաշտպանները վերադառնան արձակուրդից։ Գործի դատական քննությունը կշարունակվի օգոստոսի 28-ից, նիստը կկայանա յուրաքանչյուր երկուշաբթի, 11։00-ին։ Նման որոշում կայացրեց դատավոր Արշակ Վարդանյանը։

Իսկ մինչ այդ այսօր դատարանը ճշտեց գործով անցնող վեց ամբաստանյալների՝ Արցախի հերոս Սամվել Բաբայանի, Սանասար Գաբրիելյանի, Արմեն Պողոսյանի, Կարեն Քոչարյանի, Անդրանիկ Քոչարյանի, Ժորա Զաքարյանի և Դավիթ Հարությունյանի ինքնությունը:

Դատարան ներկայացված մեղադրական եզրակացության համաձայն` Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է Սանասար Գաբրիելյանին, Արմեն Պողոսյանին, Կարեն Քոչարյանին, Անդրանիկ Քոչարյանին, Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին ապօրինի կերպով «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր ձեռք բերել, փոխադրել և պահել։

Գլխավոր թեմաներ