16:00 23 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյան և Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է. նախարար

© moj
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
18 0 0

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ՄԹ դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ կառավարությանն աջակցելու համար։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը և Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթն այսօր՝ «Աջակցություն ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը» խորագրով համատեղ ծրագրի մեկնարկն ազդարարող փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի վարչությունից, ծրագրի իրականացումը կնպաստի ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության արդյունավետ իրագործմանը և հնարավորություն կընձեռի ներդնել ազդարարների պաշտպանության մասին օրենքից բխող ենթաօրենսդրական կարգավորումները, ինչպես նաև բարձրացնել քաղաքացիական հասարակության և հանրային իրազեկվածության մակարդակն ազդարարների պաշտպանության ոլորտի վերաբերյալ:

Դավիթ Հարությունյանը շնորհակալական խոսք է հայտնել ՄԹ դեսպանին կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ կառավարությանն աջակցելու համար և նշել, որ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը հակակոռուպցիոն բարեփոխումների շրջանակում հետագա համագործակցության լավ հիմք կհանդիսանա:

Նախարարն իր խոսքում ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակում է մնալ ՀՀ կառավարության առաջնահերթություններից և դրանից բխող գործողություններն ընդգրկված են Կառավարության 2017-2022 թթ. ծրագրում: Դավիթ Հարությունյանը ներկայացրել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում արդեն իսկ կատարված քայլերը, այն է՝ ապօրինի հարստացման քրեականացումը, հակակոռուպցիոն կանխարգելիչ անկախ մարմնի ստեղծումը, ազդարարների պաշտպանության մասին օրենքի ընդունումը և այլն:

Դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթն իր հերթին հավելել է, որ այսպիսի նախաձեռնություններին աջակցելը համահունչ է Միացյալ Թագավորության՝ ժողովրդավարության, թափանցիկության և մարդու իրավունքների խթանման ռազմավարությանը։ Ուստի իրենք ողջունում են ՀՀ կառավարության նոր ծրագրում կոռուպցիայի դեմ պայքարի շեշտադրումը և հույս հայտնում, որ այս ծրագրի իրականացումը ևս կնպաստի նշված ոլորտում հաջողությունների արձանագրմանը։

Գլխավոր թեմաներ