ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը օգոստոսի 2-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Հանրապետության տարածքում օգոստոսի 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-4-ը կբարձրանա 1-2 աստիճանով, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Երևանում օգոստոսի 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ցերեկը կլինի 37-38, երեկոյան՝ 34-35 աստիճան տաքություն։
Երևան քաղաքի օգոստոսի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 41.30C (2000 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 12.70C (1982 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 26.90C։