06:49 22 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Հիվանդանոց

Տավուշում վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողի վիճակը բավարար է

© Sputnik/ Aram Nersesyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
14 0 0

Երեկ Տավուշում վիրավորված պայմանագրային զինծառայողի առողջական վիճակը բավարար է։

ԵՐԵՎԱՆ, 2 Օգոստոս — Sputnik. Երեկ Տավուշի մարզի սահմանային դիրքերից մեկում վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողի առողջական վիճակը բավարար է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Վիճակը բավարար է, բայց դեռ հիվանդանոցից դուրս գրվելու մասին խոսելը վաղ է»,–ասաց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ երեկ` օգոստոսի 1–ին, Տավուշ սահմանային դիրքերից մեկում հակառակորդի կրակոցից վիրավորում էր ստացել պայմանագրային զինծառայող։ Նրան տեղափոխել էին Երևանի կենտրոնական կլինիկական հոսպիտալ։

Գլխավոր թեմաներ