00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սասնա ծռերի» փաստաբանները լքեցին դատարանի դահլիճը

© Sputnik / Nelli DanielyanСудебное заседание группировки "Сасна Црер"
Судебное заседание группировки Сасна Црер - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Սասնա ծռերի» փաստաբանները լքեցին դատարանի դահլիճը՝ անտեսելով դատավորի նախազգուշացումն այն մասին, որ նման իրավունք դատարանը նրանց չի տվել։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. «Սասնա ծռեր» խմբի անդամներ Պավել Մանուկյանի, Արայիկ Խանդոյանի, Արմեն Լամբարյանի փաստաբաններ Հրանտ Գևորգյանը, Հարություն Բաղդասարյանն ու Արայիկ Պապիկյանը լքեցին դատարանի դահլիճը՝ հայտարարելով, որ իրենց պաշտպանյալների բացակայությամբ դատական նիստում անելիք չունեն։

Նիստը վարող դատավոր Արտուշ Գաբրիելյանը դահլիճը լքող փաստաբաններին զգուշացրեց, որ նման իրավունք դատարանն իրենց չի տալիս, բայց պաշտպանները դուրս եկան դահլիճից՝ նստելով ապակե պատի հակառակ կողմում՝ նիստին հետևող քաղաքացիների ու լրագրողների շարքերում։ Նիստին ներկա ամբաստանյալների հարազատները ծափահարություններով ողջունեցին դահլիճից դուրս եկող փաստաբաններին։

Судебное заседание группировки Сасна Црер - Sputnik Արմենիա
Փաստաբանները դատավորին խնդրում են «Սասնա ծռերին» վերադարձնել դահլիճ

Պավել Մանուկյանի փաստաբան Հրանտ Գևորգյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով դահլիճից հեռանալու որոշումը, նշեց. «Իմ պաշտպանյալի հետ ես ունեմ պայմանագրային հարաբերություններ՝ նրա շահերը դատարանում ներկայացնելու։ Եթե դատարանն իմ պաշտպանյալին հեռացրել է նիստից, ես իրավունք չունեմ առանց նրա հետ համաձայնեցնելու որևէ դատավարական գործողություն իրականացնել»։

Փաստաբանների հեռանալուց հետո դատական նիստն ընդմիջվեց, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ փաստաբանների արարքի նկատմամբ սանկցիայի որոշում կայացնելու։20 րոպե անց վերադառնալով`դատավորը հայտարարեց, որ փաստաբաններին պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ դատարանը կդիմի Փաստաբանների պալատ։

Հիշեցնենք, «Սասնա ծռերի» նկատմամբ դատավարությանն այսօր բացակայում են ամբաստանյալների ու փաստաբանների զգալի մասը։Այնուհետև «Սասնա ծռեր» խմբի նկատմամբ դատական նիստի դահլիճից դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ հեռացվեց քաղաքացի Գայանե Ամիրխանյանը։

Դատավորը հայտարարեց, որ դատական կարգադրիչներն իրեն տեղեկացրել են, որ քաղաքացի Գայանե Ամիրխանյանն իրեն անվայելուչ է պահել և հայհոյել է։

Ու թեև պաշտպանները հայտարարեցին, որ քաղաքացիները որևէ կերպ չեն կարող խանգարել դատական նիստի ընթացքը, քանի որ դահլիճից առանձնացված են ապակե պատով, իսկ ապակուց այն կողմ գտնվող կինն ու ներկաները հայտարարեցին, որ նա որևէ հայհոյանք չի տվել, բայց դատական կարգադրիչները նրան հեռացրեցին նիստերի դահլիճից։

 

Լրահոս
0