01:10 25 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Ջուր

Ջուրը կարող է թանկանալ 14,3 դրամով

© south
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
70 0 0

Հայաստանի ջրամատակարարող «Վեոլիա ջուր» ընկերությունը պատրաստվում է դիմել Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովին՝ ջրամատակարարման սակագինն ավելացնելու խնդրանքով: Իր մտադրության մասին ընկերությունն այսօր հայտաարություն է տարածել։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Ջրի սակագինը կարող է բարձրանալ 14,3 դրամով։ Հայաստանի ջրամատակարարող «Վեոլիա ջուր» ընկերությունն այդ առաջարկով կդիմի Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողով։

«Վեոլիա ջուրը» նախկինում ապահովում էր միայն Երևանի ջրամատակարարումը, իսկ 2017 թվականի հունվարի 1-ից` ամբողջ հանրապետության։

Խոշոր բաժանորդների համար սակագինը ներկա 54 դրամից առաջարկվում է հասցնել 58,3 դրամի:

Ընդ որում, հունվարի 1-ից խմելու ջուրն արդեն իսկ թանկացել է Հայաստանի գրեթե բոլոր մարզերի բնակիչների համար։ Հայաստանում ընդունվեց միասնական սակագին. 180 դրամ՝ 1 խմ դիմաց։

Նշենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը  սակագնի մասին հայտը պարտավոր է քննարկել և որոշում կայացնել առավելագույնը 90 օրվա ընթացքում:

«Վեոլիա ջուր»-ը ֆրանսիական «Veolia Generale des Eaux»-ի դուստր ձեռնարկությունն է։

Գլխավոր թեմաներ