17:26 19 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
ՈՒկրաինայի անվտանգության աշխատակից

Շաքարյանց. «Լրագրողի ձերբակալությունը Կիևի հերթական հիմարությունն է»

© apostrophe` sodel
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
6 0 0

Ուկրաինան պատրաստակամություն է հայտնում ինտեգրվել արեւմտյան կառույցներին, սակայն այդ երկրում խախտվում են հիմնարար քաղաքացիական իրավունքները, կարծում են փորձագետները։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Ուկրաինացի լրագրող Վասիլի Մուրավիցկու ձերբակալությունը հիմար քայլ էր  պաշտոնական Ուկրաինայի կողմից, ասել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Sputnik Արմենիայի հետ զրուցում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ժիտոմիրում ձերբակալել են ուկրաինացի լրագրող, ուկրաինական «Նոր ալիք» թերթի նախկին խմբագրի Վասիլի Մուրավիցկուն:

«Իմ կարծիքով՝ սա Կիևի ռեժիմի հերթական հիմարությունն է: Համաշխարհային հանրությունը բավական տեղեկացված է, որպեսզի հասկանա՝ Ուկրաինայի այս կամ այն քաղաքացին կգործակցի օտարերկրյա կառույցների հետ թե ոչ»,- ասել է Շաքարյանցը.

Շաքարյանցը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ուկրաինան առաջին անգամ չէ, որ «հրաշքով» խախտում է «եվրաստանդարտային» քաղաքացիական իրավունքները և ազատությունները:

«Ես կարծում եմ՝ դա ինչ-որ հիվանդություն է. եթե մարդուն մեղադրում են լրտեսության մեջ և ներկայացնում են մեղադրական փաստեր՝ դա այլ բան է: Ուրիշ է, երբ մարդուն մեղադրում են արտասահմանյան լրատվամիջոցների հետ գործակցելու մեջ, բայց, միևնույն ժամանակ, ձևացնում են, որ իրենք «եվրաինտեգրված» են և հենց հիմա պատրաստ են մտնել բոլոր արևմտյան կառույցները: Այնինչ, երկրում խախտվում են հիմնարար իրավունքները և ազատությունները»- ասել է Շաքարյանցը:

Նրա խոսքով՝ համապատասխան ոչ կոմերցիոն հաստատությունները Ուկրաինաում, որոնք իբրև թե զբաղվում են  քաղաքացինների իրավունքների պաշտպանությամբ, կհետաքրքրվեին՝ եվրոպական ո՞ր կոնվենցիայի և խարտիայի հիման վրա են ուկրաինական իշխանությունները հետապնդում իրենց իսկ քաղաքացիներին։

«Ինչպե՞ս ստացվեց, որ գործակցությունը արտաքին լրատվամիջոցների հետ դարձել է հանցագործություն, որը ենթադրում է քրեական հետապնդում»,- հարցնում է փորձագետը:

Հայտնի լրագրող և քաղաքական վերլուծաբան Արմեն Խանբաբյանը կարծում է, որ նման լուրը Ուկրաինայից առաջացնում է բացասական զգացում: Նրա խոսքով՝ լրագրողների հետապնդումը, որտեղ էլ որ դա լինի՝ շատ վատ է:

«Դա վկայում է ժողովրդավարության պակասի, քաղաքացիական հասարակության անբավարար զարգացման մասին», — ասել է Խանբաբյանը:

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը կասկածում է լրագրողին հայրենիքը դավաճանելու և ահաբեկիչներին օգնություն ցուցաբերելու մեջ, նաև մեղադրում է Մուրավիցկուն էթնիկական խտրականություն սերմանելու մեջ։

Լրագրողին ձերբակալել են հատուկ ուժերը: Նրան քաղաքական մեղադրանք է առաջադրված: Այսինքն՝ Մուրավիցկուն մեղադրվում է իր մասնագիտական գործունեության համար.  ուկրաինական իշխանությունների քաղաքականության մասին հոդվածներ է գրել նաև Украина.ру կայքում: Նրա նյութերը պարբերաբար լույս են տեսել տարբեր ուկրաինական և միջազգային լրատվամիջոցներում՝ արժանանալով լայն հասարակական ճանաչման:

Ի դեպ՝ Վասիլի Մուրավիցկուն Ժիտոմիրի քաղաքական իշխանություններն արժանացրել են «Տարվա լրագրող» մրցանակի։

Քրեական գործի շրջանակում իրավապահները խուզարկել են լրագրողի տունը և  գտել են ենթադրյալ ապացույցներ՝ ռուսական համակարգողների հետ նամակագրության փաստեր: Առգրավել են լրագրողի հետ պայմանագրերի պատճենները, հոդվածների ընդունման և հանձման աշխատանքների մասին ակտեր և բանկային քարտերը, որոնց վրա փող է փոխանցվում:

Տվյալ պահին որոշվում է լրագրողի նկատմամբ խափանման միջոցի ընտրության հարցը, նախաքննությունը շարունակվում է:

Русская версия

Գլխավոր թեմաներ