00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կազակների լքված գերեզմանատունը Ստեփանավանում

© Sputnik / Dmitriy PisarenkoКамо Караджян на фоне крестов
Камо Караджян на фоне крестов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարդաբոյ մոլախոտը թաքցնում է այս տարածքի իրական նշանակությունը ու խորհրդավորություն է հաղորդում այն մարդկանց գործողություններին, որոնք եղանով աշխատում են Ստեփանավանի ծայրամասի ճանապարհի մոտ։

Դմիտրի Պիսարենկո, Sputnik

Խոտհարք գյուղական գերեզմանատանը

Առաջին տպավորությունը՝ ճամփեզրին խոտ են պատրաստում։ Բայց նոսրացող թփուտների արանքից երևում են երկաթե ուղղափառ խաչերը։ Դրանք կազակների շիրիմներն են։ Ստեփանավանի հին գերեզմանոցում ավելի քան հարյուր գերեզմանատուն է պահպանվել։ Դրանցից շատերը մեկ դարից ավելի պատմություն ունեն։ Հանգուցյալների հետնորդներն արդեն վաղուց չեն այցելում ուղղափառ ծառուղի, հավանաբար, քանի որ լքել են Հայաստանն, այնպես, ինչպես և Հայաստանի շատ բնիկներ` լավ կյանքի ակնկալիքով։ Նախկին «պլաստունների» շիրիմները լքված են կամ էլ «դարանել են» ինչպես նրանց կյանքի օրոք` անցորդների համար աննկատ։

«Ես տեսնում եմ` ինչպես են մարդիկ կանոնավոր ու խնամքով հոգում իրենց մտերիմների շիրիմների մասին, բայց կան գերեզմանատներ, որոնց ճանապարհը փակված է խոտով։ Ես էլ  որոշեցի մաքրել այդ հատվածները, ուղղել ցանկապատերը, ներկել»,– ասում է Ստեփանավանի գերեզմանատների կառավարիչ Կամո Ղարջյանը։

Еврейское кладбище в Вайоц Дзоре - Sputnik Արմենիա
Վայոց Ձորի մարզի հրեական գերեզմանոցի հարակից տարածքը բարեկարգման կարիք ունի

Նա ուղեկցում է մեզ դեպի բարձր թփուտ ու ցույց է տալիս տապանաքարը։ Խաչի վրա փորագրված է, որ այստեղ 1919 թվականին թաղվել է Եվստրաֆիյ Կազարենկոն։ Հին խաչի տակ գրանիտե սալաքար է, որը տարիներ անց է տեղադրվել։ Հուշարձանի վրա փորագրված է մահացածի դիմանկարը՝ կազակի համազգեստով, «ուրյադնիկի» ուսադիրներով։ Մի քիչ այն կողմ Իլարիոն Գորոդսկովի գերեզմանաքարն է` լակոնիկ տապանագրով. «Հանգիստ քո աճյունին»։ Աչքի են ընկում Ֆրիչ, Լիտովչենկո, Բելուսով, Ասմուս ու Գոնչարենկո ազգանունները։

Կամոն առաջարկում է գնալ քաղաքի այլ գերեզմանատուն, ուր պահպանվել են ХIХ դարի կեսի սալաքարեր։ Գրությունները գրեթե ջնջվել են։ Դրանցից մեկի վրա ազգանունը դժվարընթեռնելի է, բայց հասկանալի կարդացվում է, որ այստեղ  ննջում է Կուբանի գնդի շտաբս–կապիտանը, որը «մահացել է 1868 թվականի փետրվարի 6–ին»։

Դեպի գործող բանակ

Քաղաքի փողոցներում մինչև այժմ հանդիպում են սլավոնական արտաքինով մարդիկ, իսկ ավելի հաճախ` կայարանի բնակիչներին բնորոշ կղմինդրով փայտե տներ` փորագրված զարդանախշերով ու փեղկերով։ Կանգ ենք առնում այդպիսի կառույցներից մեկի մոտ։ Մեզ ընդառաջ է դուրս գալիս  մտավորականի ակնոցներով մի խարտյաշ կին։ Ներկայանում է` Ալինա Կոնրադ, այստեղի ուսուցչուհին է։

Հազվադեպ հանդիպող ազգանունը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Պարզվում է` Ալինայի հայրը լեհ է, մայրը` կազակ։

«Մորս պապը` Յակովենկոն, Գեորգիևյան խաչի կավալեր էր։ Ծեր հասակում քայլելու ունակությունը կորցրել էր, դրա համար տոներին մեզ մոտ միշտ երկու հսկա կազակ էին գալիս, որոնք ձեռքերը խաչուփաչ էին անում, նստեցնում էին պապին ու տանում տոնակատարության»,– պատմում է ուսուցչուհին։

Փողոցի հակառակ կողմում գտնվող մեծ տանը դեռևս 30 տարի առաջ ապրում էին Տրուբչանին վաճառականի հետնորդները։ Նրանք գնացել են 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո` վախենալով աղետի կրկնությունից։ Ստեփանավանը ևս տուժել է աղետից։ Իրենց բնակավայրի պատմությունը ներկա բնակիչները պրոֆեսիոնալ մակարդակով գիտեն։

© Sputnik / Д.ПисаренкоԷլյա Սիմոնյան
Эля Симонян у ставен собственного дома - Sputnik Արմենիա
Էլյա Սիմոնյան

Հիմա այստեղ ապրում է Էլյա Սիմոնյանի ընտանիքը, որը երկար տարիներ գլխավորել է քաղաքապետարանի մշակույթի բաժինը։ Նրա խոսքով` կազակներն այս տարածքում հիմնվել են 1828 թվականին, երբ հիմնադրվել է բերդն ու ռուսական կայազորը։

«Այստեղ որոշ ժամանակ ծառայել է Դենիս Դավիդովը, իսկ ուղղափառ տաճարում, որը ժամանակին գտնվել է այժմյան Մշակույթի տան տեղը, պսակվել է դեկաբրիստ Ռաևի որդին»,– ասում է Սիմոնյանը։

Այս հին եկեղեցին Ստեփանավանի կենտրոնում կանգուն է եղել մինչ նախորդ դարի 30–ականների կեսերը, հետո այն հրդեհվել է։ Տիկին Էլյան պահպանել է նրա պատկերով Առաջին համաշխարհային պարտերազմի ժամանակաշրջանի եզակի բացիկ։ Հակառակ կողմում ուղարկելու ամսաթիվն է` 22.11.1916 թ.։

© Д.Писаренко1916 թ.-ի բացիկ
Открытка, лицевая сторона - Sputnik Արմենիա
1916 թ.-ի բացիկ

Ոմն Միխայիլ ուղարկել է այն գործող բանակ` «Պարոն Էնֆենջեթյանցին, 76–րդ հետևակային Կուբանի գունդ, 4–րդ վաշտ»։ Ստացողի հասցեն, նրա ազգանունն ու ուղարկողի տվյալները ռուսերեն են գրված, իսկ հաղորդագրության բուք տեքստը` հայերեն։ Դրանում Միխայիլն ուրախությամբ հայտնում է, որ մեկ ամսով տուն է եկել` արձակուրդի։

© Д.ПисаренкоՀին բացիկի տեքստը
Текст почтовой открытки - Sputnik Արմենիա
Հին բացիկի տեքստը

Յո՞ երթաս

Կամո Ղարաջյանի հետ շարունակում ենք ճանապարհը։ Կանգ ենք առնում հենց կենտրոնում, ուր Ստեփանավանի հայտնի բնիկ, ԽՍՀՄ արտիստ Սորս Սարգսյանի հուշարձանն է դրված։ Կամոն դուրս է գալիս մեքենայից ու մատնացույց  անում բարձր եղևնիները։ Ասում է` դրանք էլ ժամանակին տնկել են կազակները, որոնք ննջում են քաղաքի գերեզմանատանը։

«Պապս՝ Սուրեն Ղաաջյանն, ու նրա եղբայրն անհետ կորել են Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ։ Ծնողները տխրում էին, որ չեն կարողանա ծաղիկներ խոնարհել նրանց շիրմաքարերին։ Երբ հիմա խնամում եմ լքված շիրիմները, ինձ սփոփում է այն հույսը, որ, հնարավոր է՝ Հայաստանից հեռու ինչ-որ մեկը նույնպես անտարբեր չէ եղբայրական գերեզմանի նկատմամբ, որտեղ ննջում են իմ հանգուցյալ պապն ու նրա եղբայրը»,– ասում է Կամոն։

Կամոն մտադիր է հետզհետե բարեկարգել Ստեփանավանի կազակների բոլոր լքված շիրիմները։ Դա մեծ ծախսեր չի պահանջում, դրա համար նա օգնություն չի խնդրում իշխանություններից ու հասարակական կազմակերպություններից։

© Sputnik / Д.ПисаренкоՓայտե խաչ
Деревянный крест  - Sputnik Արմենիա
Փայտե խաչ

Քաղաքում ասում են, որ կազակների հետնորդներից մեկի տանը մինչ այժմ պահպանվում է շիրմաքարի հին պղնձե հուշատախտակը։ Վախենալով, որ այն կարող են պոկել ու հանձնել որպես մետաղի ջարդոն, հանգուցյալի բարեկամները 90–ականներին որոշել են ապամոնտաժել այն ու պահպանել մինչ լավ ժամանակներ գան։

Ղաջարյանը կարծում է, որ կազակների շիրիմների բարեկարգման իր նախաձեռնության համար միակ պարգևը կարող է լինել այն, որ հայրենակիցների վստահությունը վերադառնա, ու որպես արդյունք նրանք վերադարձնեն այդ տախտակն առաջվա տեղը։

Русская версия

Լրահոս
0