11:20 18 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.43
  • GBP615.98
  • EUR529.69
  • RUB7.45
Արևմտյան Հայաստան. Վան

Եզակի գտածո. Վանի բնակավայրերը մի քանի հազարամյակի պատմություն ունեն

ermenihaber
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
174 0 0

Արտասահմանցի գիտնականների Արևմտյան Հայաստանում (ներկայումս Թուրքիայի տարածքում) անցկացրած պեղումների արդյունքները հաստատում են, որ հայերն ապրել են այստեղ դեռևս մինչ ուրարտական շրջանը։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Արևմտյան Հայաստանի առաջին բնակատեղիները հայտնաբերվել են պեղումների ժամանակ, որոնք անցկացրել են արտասահմանցի գիտնականները։ Գտածոները թվագրվում են մեր թվարկությունից առաջ XII դարով։

«Կիկլոպյան ամրոցի բնակավայրեր են հայտնաբերվել, նաև ուրարտական ու մինչուրարտական, ինչպես Վանի ամրոցի, այնպես էլ Ախթամարի մոտ», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը։

Այս գտածոները հերթական անգամ վկայում են, որ հայերը հնուց ապրել են այս տարածքում։

Այստեղ հայտնաբերվել են նաև այն ժամանակվա աշխատանքային գործիքներ ու կուժեր։ Այս գտածոները հերթական անգամ փաստում են, որ Վանը հայերի ու տարածաշրջանի գլխավոր մշակութակրթական կենտրոններից է եղել։ Առաջիկա ժամանակներում նոր տվյալներ կհրապարակվեն հայերի կյանքի մասին` մինչքրիստոնեական շրջանում ու քրիստոնեությունն ընդունելուց հետո։

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանն ուսանողների հետ ամեն տարի Արևմտյան Հայաստան է այցելում։ Հենց այստեղ` պատմական հայրենիքում են ուսանողներին դիպլոմներ հանձնում։

«Երբ լինում ես պատմական հայրենիքում, մտովի տեսնում ես XIX դարի վերջի XX դարի սկզբի հայերի ջարդի սարսափելի տեսարանը», – լրագրողների հետ հանդիպմանն ասաց պատմական ֆակուլտետի շրջանավարտ Գեղամ Ասատրյանը։

Նրա խոսքով` Արևմտյան Հայաստանի մշակութային ժառանգությունն անմխիթար վիճակում է։ Հայկական եկեղեցիները, հուշարձանները, խաչքարերը, որոնք դուրս են մնացել ՅՈՒՆԵԿՕ–ի տեսադաշտից, կա՛մ ոչնչացվում են, կա՛մ վերագրվում են քրդերին ու թուրքերին։

Հաջորդ տարի ևս նախատեսվում է մեկնել Արևմտյան Հայաստանի կարևորագույն քաղաքներ` Մուշ, Անի, Վան և այլն։

Գլխավոր թեմաներ