02:57 21 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
ԵԱՀԿ

Հակոբյան․«ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի փակումն աղետալի չէ»

© Sputnik/ Сергей Аверин
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
21 0 0

ԵԱՀԿ-ն ու Երևանը դեռ չեն կողմնորոշվել, թե ինչ ծրագրեր է կազմակերպությունն իրականացնելու Հայաստանում։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի — Sputnik. Երևանում ԵԱՀԿ-ի գրասենյակի փակմանը պետք չէ որպես աղետ նայել, ասաց Sputnik Արմենիային քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

«Գրասենյակի բացակայությունը զգալիորեն բարդացնում է Կազմակերպության աշխատանքը Հայաստանում, այդ առումով կարող են խնդիրներ առաջանալ որոշ ծրագրերի իրականացման հարցում։ Բայց ես ասել եմ ու կրկինում եմ՝ դա աղետալի չէ։ Պետք չէ, իհարկե, թերագնահատել այդ իրադարձությունը, բայց պետք էլ չէ գերագնահատել հնարավոր հետևանքները»,- ասաց Հակոբյանը։

Նա վստահ է, որ ԵԱՀԿ-ն հնարավորություն կգտնի ապահովել իր ներկայությունը Հայաստանում։ Դա կապված է նրանց սեփական ու Հայաստանի շահերի հետ։ Կողմերի համագործակցությունը, նրա խոսքով, փոխշահավետ բնույթ է կրում:

Նա ուշադրություն դարձրեց, որ շատ իրադարձություններ հաճախ ուռճացվում են։ Սա հենց այդ դեպքերից է։ Հոկոբյանը կոչ արեց ավելի զուսպ գնահատել իրավիճակը։

Հայասատանն Անդրկովկասում միակ երկիրն էր, ուր գործում էր ԵԱՀԿ գրասենյակը։ 2017 թվականի օգոստոսին գրասենյանը դադարեց իր աշխատանքը Հայաստանում վետոյի պատճառով, որը Ադրբեջանը դրել էր Երևանում կազմակերպության հետագա առաքելության շարունակության վրա։ 2015 թվականին փակվել էր Բաքվի գրասենյակը։ Վրաստանում ԵԱՀԿ առաքելության մանդատը լրացել էր 2008 թվականի դեկտեմբերին։

Գլխավոր թեմաներ