18:19 19 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
ՈՒսանողներ

Հայկական բուհերի ամենաթանկ մասնագիտությունները

© Sputnik/ Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
3910

Չնայած թափուր տեղերի սարսափելի քանակին, հայկական կրթական հաստատությունները չեն շտապում իջեցնեն ուսման վարձերը։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Հայաստանի 2017 թվականի ամենաթանկ կրթական հաստատություններ են` Կոնսերվատորիան ու Բժշկական համալսարանը, Sputnik Արմենիային հայտնեցին Հայաստանի կրթության նախարարությունում։

Հայ ժողովրդի կրթվելու ցանկությունն անզուսպ է, բայց եթե ոմանց համար գիտելիքն, իրոք, կարևոր է, ապա քաղաքացիների այլ խմբի համար կրթությունը պարզապես ինքնանպատակ է ու ուղղակի կարմիր կամ կապույտ դիպլոմ, որի մասին տվյալները կարելի է ներառել ինքնակենսագրական ու գլուխ գովել ծանոթների մոտ կամ օժիտ տանել։

Սակայն երկու խմբերի ներկայացուցիչներն էլ ստիպված են վճարել (ոմանք՝ գիտելիքների, ոմանք դիպլոմի համար)։ Ինչքան ավելի «հեղինակավոր» է բուհն ու մասնագիտությունը, այնքան ավելի թանկ է այն արժենում ապագա «մասնագետին»։

Այսպիսով` ո՞ր մասնագիտություններն են Հայաստանում ամենաթանկը 2017 թվականի դիմորդների համար։

Մենք որոշեցինք կանգ առնել այն ֆակուլտետների վրա, որոնք արժեն տարեկան 600 հազար դրամ ու ավելի։

Հայկական բուհերի Alma mater–ը` Երևանի պետական համալսարանը, տարեկան 600 հազար դրամով կուսուցանի հետևյալ ֆակուլտետներում. քաղաքագիտություն, անգլերեն (իտալերեն, իսպաներեն) ու գրականություն, թարգմանչական գործ (անգլերեն ու հայերեն), միջմշակութային հաղորդակցություն ու անգլերեն, արաբագիտություն, իրանագիտություն ու թուրքագիտություն։

50 հազարով ավելի թանկ (650 հազար դրամ) կլինեն հանրային կառավարումը, ֆինանսները, կառավարում ու տնտեսագիտությունը, նաև միջազգային հարաբերությունները։

Ամենաթանկը ԵՊՀ–ն գնահատում է ապագա իրավաբաններին։ Իրավագիտության ֆակուլտետի մասնագետները ստիպված են վճարել տարեկան 870 հազար դրամ։

Շարժվում ենք առաջ։ Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանն առաջարկում է ճարտարապետություն սովորեցնել տարեկն 660 հազար դրամով։

Շինարարության ֆակուլտետն իր տարբեր մասնագիտացումներով (անշարժ գույքի փորձաքննություն, գեոդեզիա ու կադաստր, շենքերի նախագծում, ջրային համակարգերի նախագծում ու շահագործում և այլն) կարժենա 590,4 հազար դրամ։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն առաջարկում է տնտեսագիտություն սովորեցնել ավելի ցածր գնով, քան ԵՊՀ–ն` 600 հազար դրամով։ Նույնքան արժե հաշվապահական հաշվառումն ու հարկումը, ֆինանսներն ու կառավարումը։

Նույն գումարի` 600 հազարի, դիմաց կարելի է սովորել իրավագիտություն (ուշադրություն` Վանաձորի պետական համալսարանում)։

Երաժշտական տաղանդը զարգացնելու համար նույնպես պետք է մեծ գումար վճարել։ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան գործիքային կատարողականություն սովորեցնելու համար առաջարկում է վճարել 700 հազար դրամ։ Նույնքան արժեն դիրիժորության, երաժշտական արվեստի ու երաժշտագիտության ֆակուլտետները։

Իսկ վոկալի արվեստն արժե 800 հազար դրամ։

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը 600 հազար դրամի դիմաց առաջարկում է սովորեցնել դերասանական արվեստ, կինոարվեստ, օպերատորություն, արվեստի տեսություն, պատմություն ու կառավարում, պարարվեստի ռեժիսուրա։

Երևանի պետական գեղարվեստի ակադեմիան առաջարկում է 630 հազարով ընդունվել դիզայնի ու հագուստի մոդելավորման ֆակուլտետ, իսկ համակարգչային գրաֆիկան կարժենա 650 հազար դրամ։

Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում առանձնացավ իրավագիտության ֆակուլտետը։ Ապագա իրավաբանները ստիպված կլինեն վճարել 700 հազար դրամ։

Մենք մոտեցանք բացարձակ առաջատարին։ Այսպես` եթե ֆարմացիայի ֆակուլտետը Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում արժե 600 հազար դրամ, ապա բուժագիտություն կամ ատամնաբուժություն սովորելու համար պետք է վճարել, ուշադրություն. 1 միլիոն դրամ։

Իսկ կրթության որակն ու մասնագիտությամբ աշխատանքի ընդունվելու հնարավորությունն առանձին, ոչ պակաս տխուր պատմություն է…

Русская версия

Գլխավոր թեմաներ