03:55 18 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Հրդեհ Վայոց Ձորում

Վայոց Ձորում լայնածավալ հրդեհ է բռնկվել, հրդեհի մարմանը ՊՆ ուղղաթիռ է միացել

© Anna Harutyunyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
107 0 0

Վայոց ձորում մոտ 230 հա բուսածածկ տարածք է այրվում. հրդեհաշիջմանը մասնակցում է 72 հրշեջ, ուժային կառույցների տասնյակ աշխատակիցներ, ՊՆ ուղղաթիռ։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 10-ին, ժամը 18:50-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք, հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Դեպքի վայր են մեկնել Վայոց ձորից 5 մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության, ճգնաժամային կառավարման կենտրոնի և հրշեջ-փրկարարական ջոկատի 3 օպերատիվ խմբերը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Երևանից 2, Վաղարշապատից և Աբովյանից  մեկական մարտական հաշվարկ:

Դեպքի վայրում աշխատում է 72 հրշեջ-փրկարար:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ՊՆ ուղղաթիռ, «Լիդիան Արմենիա» ընկերության 2 ջրատար (ԿամԱԶ), անտառտնտեսության՝ 28, բնապահպանության պետական տեսչության՝ 3, ոստիկանության Վայքի բաժնի՝ 21, մարզպետարանի՝ 11 աշխատակից և Արտավան գյուղի բնակիչները:

Համագործակցություն է իրականացվում ՀՀ ՊՆ և ոստիկանության ուժերի հետ:

Պարզվել է, որ այրվում է մոտ 230 հա բուսածածկ տարածք:

Գլխավոր թեմաներ