13:50 17 դեկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Հրդեհ Արտավանում

40 տոննա շարժիչի յուղ կարող է վառվել Վայոց Ձորում

MES
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
179 0 0

Sputnik Արմենիայի թղթակիցը մանրամասներ է ներկայացնում դեպքի վայրից։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. Անցած Երևան-գորիս ճանապարհի թանձր ծուխը տեսանելի էր Զառիթափ գյուղից։ Շուտով պարզվեց՝ խոշոր հրդեհ է։ Ճանապարհին արտակարգ իրավիճակների նախարարության ու ոստիկանության աշխատակիցները։

Հրդեհը սկզբում բռնկվել էր անտառածածկ տարածքի 22 հեկտարը, իսկ հետո արդեն շատ արագ ընդգրկել մի քանի հարյուր հեկտար։

Դեպքի վայրում են գտնվում  ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Մուշեղ Ղազարյանը, նա հայտնել է, որ նախօրեին ժամը 18:50-ին ահազանգ են ստացել, որ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք:

«Մենք հրշեջ մեքենաներ ուղարկեցինք դեպքի վայր, որպեսզի  թույլ չտանք հրդեհի տարածումը Սարավանքի անտառներ», — ասաց Ղազարյանը:

Աղետի դեմ պայքարին միացել է նաև պաշտպանության նախարարությունը։

Русская версия

Գլխավոր թեմաներ