00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շոգերը նահանջում են. օգոստոսի 15–ից անապատի տաք հոսանքներին կփոխարինի սևծովյան ցիկլոնը

© Sputnik / Samvel SepetchyanГагик Суренян, замначальника отдела метеорологических прогнозов Армгидрометеослужбы
Гагик Суренян, замначальника отдела метеорологических прогнозов Армгидрометеослужбы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օգոստոսի 15–ից սևծովյան ցիկլոնի ազդեցությամբ օդի ջերմաստիճանը կսկսի իջնել։ Օգոստոսի 15-ին երեկոյան և 16-ին` կրկին երեկոյան, բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. Վերջապես հայաստանցիներին տանջող շոգը կնահանջի։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Այսօր Սև ծովի շրջաններից հանրապետության տարածք նկատվում է սառը օդի ներհոսք, ինչի պատճառով օդի ջերմաստիճանը հանրապետության ամենաշոգ վայրերում ցերեկը չի բարձրանա +36 աստիճանից, առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ»,–ասաց Սուրենյանը:

Праздник Вардавар в Армении. Поплескались - можно и отдохнуть - Sputnik Արմենիա
Շոգը չի խնայի մեզ նաև այսօր. 40 աստիճանը դարձել է սովորական ջերմություն

Սուրենյանի խոսքով` օգոստոսի 12-14-ը այդ սառը հոսանքները կնահանջեն և օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա 3-4 աստիճանով, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով +38…+39 աստիճանի, այդ օրերին Հայաստանի ողջ տարածքում տեղումներ չեն լինի:

Օգոստոսի 15-ի երեկոյան ժամերից սկսած Հայաստանը կգտնվի սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում: Օգոստոսի 15-ին երեկոյան, հատկապես հյուսիսային շրջաններում, 16-ին կրկին երեկոյան բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:

Օգոստոսի 15-16-ին օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով և արդեն ամենաշոգ վայրերում, մասնավորապես Արարատյան դաշտում և Երևանում ցերեկը հասնելով +32…+33 աստիճանի, որը կլինի կլիմայական նորմայի սահմաններում:

Անդրադառնալով տարածված կարծիքին, թե շոգ ամռան պատճառով ձմեռն էլ աննախադեպ ցուրտ կլինի` օդերևութաբանության կենտրոնի պետն ասաց, որ նման օրինաչափություն գոյություն չունի։

«Այս տարվա շոգն աննախադեպ էր, որովհետև օրվա մեջ +40…+41 աստիճանը պահպանվում է 3–4 ժամ, ինչը վատ էր անդրադառնում մարդկանց ինքնազգացողության վրա։ 2015թ.–ին ևս գրանցվել էր այս կարգի բարձր ջերմաստիճան, բայց այդ ժամանակ +40…+41 աստիճան օրվա մեջ դիտարկվում էր 1–2 ժամ»,–ասաց Սուրենյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-9-ը Հայաստանում դիտվել է խիստ բարձր ջերմային ֆոն, 5 օր շարունակ Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկը տատանվել է +40…+41 սահմաններում, օգոստոսի 7-ին Երևանի ցածրադիր գոտում հասնելով +41.8 աստիճանի: Այդ օրերին օդի օրական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է եղել 5-7 աստիճանով:

Լրահոս
0