03:07 18 փետրվարի 2018
Ուղիղ եթեր
ՀՀ քննչական կոմիտե

Նախնական տվյալներով՝ անտառի հրդեհը բռնկվել է ավտոմեքենայի խլացուցիչից դուրս թռած կայծի հետևանքով

© Official site of the President of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
24 0 0

Վայոց ձորի անտառի հրդեհը բռնկվել է խոտածածկ տարածքում ավտոմեքենայի խլացուցիչից դուրս թռած կայծի հետևանքով։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում նախնական տվյալներ են ձեռք բերվել Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղում հրդեհի բռնկման պատճառների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Հարցաքննության ժամանակ գյուղացիներից մեկի հայտնած տվյալների համաձայն՝ հրդեհը բռնկվել է խոտածածկ տարածքում ավտոմեքենայի խլացուցիչից դուրս թռած կայծի հետևանքով։ Մատնանշված հանգամանքներն ստուգվում են։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Մշակվել է քննչական պլան, աշխատանքայի վարկածներ և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական ու դատավարական այլ գործողություններ՝ հրդեհի առաջացման բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նախաքննության արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն:

 

Գլխավոր թեմաներ