03:55 18 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Համացանց

Հայաստանը համացանցի արագության ցուցանիշով առաջատարն է տարածաշրջանում

© Sputnik/ Михаил Фомичев
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
51 0 0

SpeedTest ինտերնետի արագությունը չափող խոշորագույն կայքերից մեկը հրապարակել է ինտերնետի արագության համաշխարհային վարկանիշը:

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. SpeedTest-ի հրապարակած վարկանիշում ներկայացված է բջջային և լայնաշերտ ինտերնետի արագությունը. Բջջային կապի արագության ցուցանիշում Հայաստանը զբաղեցնում է 54 տեղն՝ առաջ անցնելով հարևան Ադրբեջանից և Վրաստանից, որոնք զբաղեցնում են 62 և 65 տեղերը:

Լայնաշերտ ինտերնետի ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում համաշխարհային վարկանիշի 68-րդ տեղը: Այդ ցուցանիշով Հայաստանը նույնպես առաջատար է տարածաշրջանում:

Բջջային համացանցի վարկանիշում Հայաստանը բարելավել է իր ցուցանիշը մեկ կետով, իսկ լայնաշերտ համացանցի ցուցանիշով՝ վատթարացել է հինգ կետով:

Համաշխարհային վարկանիշի առաջատարերն են Սինգապուրը (լայնաշերտ համացանց) և Նորվեգիան (բջջային):

Ըստ համացանցի արագության երկրների ցանկը կտարածվի ամեն ամիս՝ մոլորակի միլիարդավոր բնակիչների տվյալների հիման վրա:

Русская версия

Գլխավոր թեմաներ