22:42 22 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Հրդեհ Խոսրովի անտառում

Խոսրովի արգելոցում հրդեհը շարունակվում է

© МЧС РА
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Խոսրովի անտառի հրդեհը (30)
31 0 0

Խոսրովի արգելոցում օգոստոսի 12-ին բռնկված հրդեհը մարել առայժմ չի հաջողվում։ Տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարությունը։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Խոսրովի արգելոցում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Օգոստոսի 12-ին բռնկված հրդեհն առայժմ մարել չի հաջողվում։ Բնապահպանության նախարարության տեղեկություններով՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում այս պահին հրդեհն ընդգրկել է 200-250 հա բուսածածկ և անտառածածկ տարածք:

Քամին նպաստում է հրդեհի տարածմանը։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 78 փրկարար, ՀՀ ՊՆ Արարատի զորամասի 122 զինծառայող, ոստիկանության Արարատի մարզային վարչության՝ 60, անտառտնտեսության՝ 50 աշխատակից, բնապահպանական տեսչության և «Ինտեր Ակվա» ձկնաբուծարանի աշխատակիցները, ինչպես նաև Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի բնակիչները:

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է ՀՀ ՊՆ ավիացիայի 2 ուղղաթիռ: Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, արդեն երկրորդ օրն է՝ դեպքի վայրում են ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, փրկարար ծառայության պաշտոնյաները։

Հիշեցնենք. Ըստ ԱԻՆ տեղեկատվության` օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Զիմա» կոչվող տեղամասում այրվում է բուսածածկ տարածք:

թեմա:
Խոսրովի անտառի հրդեհը (30)

Գլխավոր թեմաներ

  • Ծովակալ Իսակով

    …1941 թվականին Շլիսելբուրգի մերձակայքում նա կորցրեց ձախ ականջի լսողությունը, իսկ մեկ տարի անց Սոչիում անդամահատեցին նրա ոտքը` ազդրին հասցված բեկորային վիրավորման հետևանքով առաջացած փտախտի պատճառով։ Վիրահատությունից հետո երկու ժամ չէր շոշափվում զարկերակը, սակայն նա ողջ մնաց։

    6
  • Ծրագրավորող

    Հայաստանը, Բելառուսը, Մոլդովան, Ռուսաստանն ու Ուկրաինան աշխարհի ամենամեծ ՏՏ–շուկան են ձևավորել, որում ընդգրկված է 15 հազար մասնագետ և երկու հազար ընկերություն։ Այս եզրակացությանն են հանգել Yalantis ընկերության մասնագետները։

    12
  • Ատենախոսություն

    Հայաստանը գիտական գրագողությունների բացահայտմամբ նախկին ԽՍՀՄ–ում առաջին տեղում է։ Բացահայտվում են ոչ միայն Հայաստանում ու հայերենով, այլև արտերկրում այլ լեզուներով կատարված գրագողությունները, Sputnik Արմենիային հայտնեցին Բարձրագույն որակավորման հանձնաժողովից։

    32