00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյուղատնտեսական ապահովագրությունը՝ փրկօղա՞կ

© Sputnik / Владимир Горовых / Անցնել մեդիապահոցУборка зерновых
Уборка зерновых - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանրապետության հացի շտեմարանը՝ Շիրակը, այս տարի չի կարող պարծենալ իր բերքի պաշարով: Ինչպես հանրապետության մյուս տարածքներում, Շիրակում ևս այս տարի բերքը ոչ թե գոհացնող, այլ, նույնիսկ, կրկնակի պակաս է անցած տարվա համեմատ:

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Ամբողջ տարին բերքի սպասող գյուղացին այնքան քիչ բերք է տուն տանում, որ հազիվ կարող է ապահովել իր կարիքները: Խնդիրը ոչ այնքան պարենային է, որքան սերմնացուին է վերաբերում: Դա ոչ թե հողի մշակի կամ ագրոկուլտուրայի գործողությունների թերացումն է, այլ բնակլիմայական պայամնների:

Թեև մարզում դեռ ցանքատարածություններ կան, որտեղ բերքահավաք է իրականացվելու, արդեն իսկ պարզ է՝ այս տարի բերքը լավը չէ, ու դա՝ բնակլիմայական պայմանների պատճառով: Այդ մասին վստահեցրեց Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը:

Медицинский центр Сурб Аствацамайр - Sputnik Արմենիա
Հայաստանի բոլոր բնակիչները կուզեին բժշկական ապահովագրություն ունենալ

«Եթե համեմատական անցկացնենք անցած տարվա հետ, ապա անցած տարի հենց նույն տարածքներում բերքահավաքը տևում էր շուրջ 20 օր, իսկ այս տարի նույնիսկ 10 օր չտևեց, քանի որ հացահատիկի միջին բերքը ցածր է: Տարածքներ կան, որտեղ բերքը շատ ցածր է օրինակ, Անիի տարածքներում, որտեղ երաշտն իր խոսքն ասել է: Ընդհանուր առմամբ, երաշտային պայմանները մարզում ազդել են բերքի վրա: Եթե անգամ ջրովի տարածքների միջին բերքն ենք համեմատում՝ 1 հեկտարից մոտ 20 ցենտներ պակաս է ստացվել»,- նշեց Մովսես Մանուկյանը՝ փաստելով, որ մարզում ներկա պահին միջին բերքը տատանվում է 15 ցենտների սահմաններում, մինչդեռ անցած տարի 30 ցենտներ է եղել:

Ամեն անգամ, երբ գյուղատնտեսությանը մեծ վնաս է հասցնում բնական աղետը, մասնավորապես՝ կարկուտն ու երաշտը, ծավալվում է աշխույժ քննարկում գյուղատնտեսության ապահովագրության կարևորության մասին, հետո գյուղացիներն աստիճանաբար հոգնում են պահանջներ ներկայացնելուց, ու խնդիրը կրկին մնում է անլուծելի:

Գյուղատնտեսության նախարարությունը ծրագրում է ներդնել փորձնական գյուղատնտեսական ապահովագրություն: Այն տարածվելու է բնածին հինգ աղետների եւ գյուղատնտեսական արտադրանքի վրա:

Град - Sputnik Արմենիա
Կարկուտը հալվեց, հետևանքները մնացին

Ագրոապահովագրության ներդրման ֆինանսական մասով զբաղվում է Հայաստանի Կենտրոնական բանկը: Հայաստանի ապահովագրական ընկերություններին էլ կվերաապահովագրեն միջազգային ընկերությունները, սակայն թե որքանով է դա իրատեսական՝ դեռ անկարելի է ասել, հատկապես, այն պարագայում, որ գյուղատնտեսությունն ամենառիսկային ոլորտն է:

«Մեքենաների պարտադիր ապահովագրության ներդրման ժամանակ ընդդիմացողները շատ էին, բայց կարծում եմ, որ այս տարիների ընթացքում համակարգն իրեն արդարացրեց: Նման համակարգ պետք է ներդրվի գյուղատնտեսության ոլորտում, բայց դա բազմաթիվ խնդիրների հետ է կապված։ Բազմաթիվ փոքր տնտեսությունների ապահովագրումը բարդ գործընթաց է, որը զգալի ծախսեր է պահանջում, իսկ ամենակարևորը՝ գյուղատնտեսության ռիսկերը մեծ են, և ապահովագրական կառույցները նպատակահարմար չեն գտնում գործունեություն իրականացնել այս ոլորտում»,- նշեց Մովսես Մանուկյանը։

Грач Берберян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Բերբերյան. «Բյուրականի կարկուտը մեծ վնաս է հասցրել պտղատու այգիներին»

Նա ասաց, որ սա այն դեպքն է, երբ հատկապես փոքր գյուղացիական տնտեսությունների վճարունակությունը դեռևս ցածր է, և հիմնական ռիսկերից պաշտպանության համակարգերը զարգացած չեն, ապահովագրական ընկերություններն էլ, Հայաստանի եղանակային պայմանները հաշվի առնելով, դժվարանում են այդ գործընթացը սկսել՝ ոլորտը համարելով ամենառիսկայինը:

Խնդիրներն այստեղ շատ են՝ ոռոգման, հակակարկտային կայանների բացակայություն և այլն:

Մարզի գլխավոր գյուղատնտեսը նաև տեղեկացնում է. Շիրակի համար գյուղատնտեսական ապահովագրության մասին խոսելը դեռ վաղ է, առջևում Արմավիրի, Արարատի ու Արագածոտնի մարզերն են, հիմնականում, այգիներ ունեցող տարածքները։

Ապահովագրությունն այդ պարագայում, հատկապես՝ խոշոր ֆերմերային տնեսությունների դեպքում, ավելի իրատեսական ու հեշտ է, իսկ այն վայրերում, որտեղ ապահովագրությունն անզոր է, միակ հույսը դեռ աստծու բարեհաճության ու գյուղացու սեփական հնարքների վրա է:

Լրահոս
0