00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աժդահայի ուղին. ինչպես Ստալինը սպորտի լեգենդ դարձրեց Համբարձումյանին

© Sputnik / Дмитрий ДонскойТяжелоатлет
Тяжелоатлет - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սպորտի վաստակավոր վարպետ Սերգո Համբարձումյանը երեսուն անգամ թարմացրել է ԽՍՀՄ-ի ռեկորդները, սակայն աշխարհի ռեկորդների ցանկում ներառել են միայն մեկ արդյունք…

1936 թիվ, Բեռլին, Օլիմպիական խաղեր: Ծանրորդների մրցույթում հաղթեց ծանրքաշային Յոսեֆ Մանգերը: Հիտլերը հայտարարեց. «Աշխարհում ամենաուժեղն արիացիներն են ու գերմանացինները»:

Ստալինին դա դուր չեկավ: Նա հավաքեց սովետական սպորտի ղեկավարներին հարցրեց՝ կա՞ն մեր երկրում աժդահաներ: «Կան»,- ասացին Ստալինին և նշեցին Սերգո Համբարձումյանի անունը:

Советский астрофизик, академик Виктор Амбарцумян - Sputnik Արմենիա
Վիկտոր Համբարձումյան. Տիեզերքների արարիչը

ԽՍՀՄ-ի վաստակավոր մարզիչ Սուրեն Բաղդասարովը պատմում է. «Մենք մասնակցում էինք ուսումնամարզական հավաքին, երբ Սերգոյին կանչեցին Մոսկվա: Մի քանի օր անց նա պատմեց. «Նոր հագուստով ինձ բերեցին Ստալինի գրասենյակ և ասացին՝ ներս մտեք, ընկեր Ստալինը սպասում է ձեզ: Մտանք երկար գրասենյակ, որի վերջում նստած էր ընկեր Ստալինը: Նա կանգնեց, ես մի քիչ արագացրի իմ քայլը, որպեսզի արագ հասնեմ նրան:

Ստալինն ասաց ժպտալով. «Կամաց արի կացո, թե չե հատակը կջարդես, նա ուժեղ սեղմեց իմ ձեռքը և առաջարկեց նստել, ինքն էլ նստեց իմ դիմաց: Ստալինը հարցրեց. «Ընկեր Համբարձումյան, ի՞նչ է Ձեզ հարկավոր, որպեսզի գերազանցեք այդ ֆաշիստ Մանգերի ռեկորդը»։ Ես ասացի. «Հաց ուտել, ընկեր Ստալին»:

Ստալինը հրամայեց Հայաստան ուղարկել այն ժամանակների լավագույն մարզիչ, լատվիացի Յան Սպարեինլին, ապահովել սննդով, բոլոր անհրաժեշտ սարքավորումներով»:

Անցավ մեկ տարի։ Աշխարհի և օլիմպիական խաղերի ռեկորդը գերազանցված էր 7,5 կիլոգրամով: «Սերգո Համբարձումյանը կատարեց Ստալինին տված խոսքը: Բուրժուական մարզիկի ռեկորդն ընկավ: Աշխարհում ամենաուժեղ մարդը մեր Սերգոն է»,- հայտնեց «Կարմիր սպորտ» թերթը:

Армянская футбольная команда Торк в Константинополе - Sputnik Արմենիա
Հայկական ֆուտբոլի ակունքները. Պոլսի «Տորք» ակումբը

…Ասում են՝ Սերգո Համբարձումյանը ոչ թե ուժեղ է դարձել, այլ ծնվել է այդպիսին: Հանգամանքներն էլ միայն նպաստել են, որ նա իր ուժը ցուցադրի: Օրինակ՝ մի անգամ հայկական Ներքին գործերի կոմիսարիատի բակում նա բեռնատար մեքենա էր սարքում, պետք էր հանել անվադողերը: Սարք չկար: Նա բարձրացրեց մեքենան։ Նախարարը տեսավ պատուհանից և զարմացած հարցրեց՝ ո՞վ է նա: «Նա մեր վարպետն է»,- ասաց օգնականը: «Անմիջապես ապահովել  անվճար ուտելիքով մեր ճաշարանում, և թող նա մարզվի «Դինամոյում»:

Դատելով ամենից, սովածները հերիքում էին ոչ միայն Պովոլժիեում:

Սպորտի վաստակավոր վարպետ Սերգո Համբարձումյանը 30 անգամ բարելավել է ԽՍՀՄ-ի ռեկորդները, սակայն աշխարհի ռեկորդների պաշտոնական ցանկում ներառվել է միայն մեկ արդյունք. ձախ ձեռքի հրոց՝ 96 կգ: 1946 թվականի աշխարհի առաջնությունում Փարիզում ցույց տված նվաճումն այդպես ել ոչ ոք չի գերազանցել:

Հեղինակի անձնական հիշողություններից: Պայքար աշխարհի չեմպիոնի կոչումի համար: Տիգրան Պետրոսյանը հանդիպում է Միխայիլ Բոտվինիկովի հետ: Սերգո Համբարձումյանն ամենուր ուղեկցում է Պետրոսյանին՝ ճանապարհում է նրան մեքենայից դեպի Էստրադայի թատրոնի բեմ, որտեղ սպորտային պայքար է ընթանում:

Ялтинская конференция - Sputnik Արմենիա
Թուրքիան, վախենալով ԽՍՀՄ–ից, ընկել էր ԱՄՆ–ի գիրկը

Անձնական անվտանգության առումով Պետրոսյանին ոչինչ չէր սպառնում, բայց ինչպես ասում են ամերիկացինները՝ ավելի լավ է ապահովել անվտանգությունը, քան չապահովել: Խաղն երկար էր տևում և ժամանակ առ ժամանակ Մոսկվայում մեր մարդը գալիս էր Երևան, որտեղ նրան էին սպասում հազարավոր երկրպագուներ: Նրանք քննարկում էին չեմպիոնի ոսկե թագի հավակնորդների ամեն քայլը:

Եվ հանկարծ հայտնվում է Սերգոն: Ամբոխը նրան ճանապարհ էր տալիս: Կատարված է հաջորդ քայլը: Ամբոխը նայում էր Սերգոյին՝ սպասելով, թե նա ինչ կասի այդ մասին և ինչպես միշտ լսում էր. «Ֆերզևոն գամբիտ»: Անհայտ էր մնում, թե ինչ էր դա նշանակում խաղի կեսում կամ վերջում: Բայց բոլորը լսում էին իրենց կուռքին:

Երբ առողջական վիճակից ելնելով, Համբարձումյանը ստիպված եղավ թողնել ծանրամարտը, յուրաքանչուրը կարող էր նրա կողքին հայտնվել և մտածել, որ նման հնարավորություն էլ չի լինի: Նամանավանդ, բերում էր նրանց բախտը, ովքեր երկար ճանապարհ էին անցնում: Բանը նրանում է, որ թողնելով սպորտը, Համբարձումյանը սկսեց տաքսի քշել: Բայց շուտով առաջվա ծանրամարտիկի համար անգամ այդ գործը դժվար դարձավ:

Որպեսզի տեսնեն իրենց լեգենդար մարզիկին և խոսեն նրա հետ, քաղաքացինները գնում էին նախկին «Մասիս» ռեստորանի դիմաց գտնվող խորտկարան:

Սերգոն մահացավ 1983 թվի ապրիլին: Նա մահացավ սրտի անբավարարությունից, թեև սրտի հետ կապված խնդիր երբևէ չէր ունեցել:

Русская версия

Լրահոս
0