00:50 12 դեկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Խոսրովի անտառ

Խոսրովի անտառի հրդեհաշիջման գործին միացել է ՊՆ ավիացիայի ուղղաթիռը

© МЧС РА
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Հրդեհվող Հայաստան (47)
52 0 0

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհը մարել չի հաջողվում։ Հրդեհաշիջման աշխատանքում ներգրավվել է ՊՆ ավիացիայի ուղղաթիռը:

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 14-ին, ժամը 06:30-ի դրությամբ՝ հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են, որոնց մասնակցում են 69 փրկարար և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծաառայությունը։

Ժամը 06:00-ին հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է ՀՀ ՊՆ ավիացիայի 1 ուղղաթիռ, որն իրականացրել է հրդեհաշիջող 2 թռիչք:

Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության «Զիմա» կոչվող տարածքում այրվում է բուսածածկ տարածք:

Ըստ նախնական տվյալների՝ 200-250 հա տարածքում այրվում է բուսածածկ և անտառածածկ տարածք:

թեմա:
Հրդեհվող Հայաստան (47)

Գլխավոր թեմաներ