00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այս տարվա ցուրտ ձմեռը հայերից կխլի խաղողի բերքի մեկ երրորդը

© Sputnik / Aram NersesyanСело Уджан. Виноград
Село Уджан. Виноград - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խաղողի մթերման ժամանակաշրջանը Հայաստանում կմեկնարկի երկու-երեք շաբաթից, այսօր լրագրողներին հայտնեց Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը։

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik․ Խաղողի մթերմանը մնացել է երկու-երեք շաբաթ, Երևանում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ կառավարությունը խաղողագործությունը գյուղատնտեսության գերակա ճյուղ է հայտարարել, բայց բացթողումներն այս ոլորտում շատ են, ու պետք է դրանք վերացնել միահամուռ ուժերով։

«Շատ արդիական է պայմանագրերի խնդիրը։ Արտադրողի (գյուղացու) ու մշակող ընկերության միջև փոխշահավետ պայմանագիրն ինքնաբերաբար կլուծի մի շարք խնդիրները։ Սակայն շատ խաղողագործներ պայմանագրեր չեն կնքում», — նշեց Սարգսյանը։

Вино - Sputnik Արմենիա
Հայկական գինին պետք է արտադրվի խաղողի հայկական տեսակներից

Փորձագետի կարծիքով՝ լավ օրինակ կարող է ծառայել Երևանի կոնյակի գործարանը, որը երկարաժամկետ ու կարճաժամկետ պայմանագրեր է կնքում արտադրողների հետ։

Նա նշեց, որ առավել արդիական են ոռոգման ու նաև խաղողի հիվանդության խնդիրները։ 

«Այս տարին երաշտային էր, և ջուրը պարզապես չէր հասնում շատ տարածքներ։ Իսկ Արարատյան դաշտավայրում ոռոգումը որոշակի գրաֆիկով է իրականացվում, ինչն այնքան էլ ճիշտ չէ», — ասաց Սարգսյանը։

Նա նշեց, որ ցուրտ ձմեռը նույնպես իր ազդեցությունը կունենա բերքի վրա։

«2015 թվականի արդյունքները հիասթափեցրին գյուղացիներին (2015 թվականին «Վինար» ընկերությունը Քաղցրաշենի գյուղացիներին չվճարեց խաղողի բերքի դիմաց — խմբ․), ու շատ գյուղացիներ հողով չծածկեցին վազերը։ Իսկ ձմեռը շատ ցուրտ էր, տուժեցին նաև պաշտպանված այգիները։ Հետևաբար, ցրտի պատճառով խաղողի մեծ կորուստներ եղան։ Իմ կանխատեսումներով, 2017 թվականին խաղողի բերքը 30-35 տոկոսով պակաս կլինի», — ընդգծեց խաղողագործը։

Խաղողագործների միության նախագահը նաև նշեց, որ «Վինար» ընկերությունը դեռ չի վճարել գյուղացիների գումարն ու այդ հարցն օդում է կախված։ Պարտքը կազմում է 30 միլիոն դրամ։ Չնայած պետության ու իրավապահ մարմինները միջամտությանը, պարտքը մինչ այժմ չի մարվել։

Նրա խոսքով՝ խաղողի նվազագույն գինն այս տարի կկազմի 120-125 դրամ` մեկ կգ-ի համար։ Ընդ որում՝ ավելի քիչ բերք տվող տեսակները մի փոքր ավելի թանկ կարժենան։

Սարգսյանը նշեց, որ այժմ գյուղատնտեսության ապահովագրության փորձնական ծրագիր է ներդրվում, որը կօգնի լուծել բնական աղետների հետ կապված խնդիրները։

Լրահոս
0