00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ պետք է Երևանը պահանջի Անկարայից ԵԱՏՄ մաքսային գոտի մուտք գործելու համար

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցПрезидент Турции Реджеп Тайип Эрдоган
Президент Турции Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանն ի զորու է հասնել նրան, ինչը չհաջողվեց անել «ֆուտբոլային դիվանագիտության» միջոցով, կարծում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Թուրքիայի` ԵԱՏՄ մաքսային գոտուն անդամակցելու գլխավոր պայմանը պետք է լինի հայ–թուրքական սահմանի բացումը։ Sputnik  Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

Круглый стол «Республика Армения: два года в Евразийском экономическом союзе. Первые результаты» - Sputnik Արմենիա
Թուրքիան դիմե՞լ է ԵԱՏՄ անդամակցության համար. պաշտոնական պատասխան

«Հայաստանը դեռ իր դիրքորոշումը չի հայտնել այդ հարցի վերաբերյալ, փոխարտգործնախարարը պարզապես հայտարարել է, որ Անկարան միակողմանի փակել է հայ–թուրքական սահմանը, ինչը նշանակում է, որ եթե Թուրքիան ցանկանում է անդամակցել ԵԱՏՄ մաքսային գոտուն կամ համաձայնագիր ստորագրել ազատ առևտրի գոտու մասին, պետք է հասկանա, որ իր սահմանները Հայաստանի հետ չեն կարող փակի տակ մնալ», – ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` ԵԱՏՄ–ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսի հիման վրա, այդ իսկ պատճառով Երևանը Թուրքիայի անդամակցության գլխավոր պայման պետք է առաջադրի սահմանի բացումը։

«Հայկական կողմը պետք է Թուրքիային ասի` մենք հանում ենք վետոն և կարող ենք կարգավորել մեր հարաբերությունները ԵԱՏՄ շրջանակում միայն այն դեպքում, եթե դուք բացեք սահմանները։ Դա այն է, ինչը մեզ չհաջողվեց անել ֆուտբոլային դիվանագիտության շրջանակում, ինչը չի հաջողվել անել վերջին 25 տարվա ընթացքում ԱՄՆ–ի միջնորդությամբ», – նշեց Սարգսյանը։

Ընդ որում` հարաբերությունների կարգավորումը հաշտեցում չի նշանակում։ Սահմանները կարող են բացվել առանց դիվանագիտական հարաբերություններ հաստատելու կամ դիվանագիտական հարաբերություններ հաստատելով, բայց առանց դեսպանատուն բացելու, ընդգծեց փորձագետը։

Նրա խոսքով`  Երևանը նմանատիպ դիրքորոշում ուներ նաև ԵՄ–ին Թուրքիայի անդամակցության ժամանակ, ավելի կոնկրետ կարևորում էր հայ–թուրքական սահմանի բացումը։

Որքանո՞վ լուրջ է Թուրքիայի հայտարարությունը

Փորձագետի խոսքով` թուրքական կողմն առաջին անգամ չէ, որ նմանատիպ հայտարարություն է անում։ Անկարան նման հայտարարություններ հնչեցրել է նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների սառեցումից առաջ` 2015 թվականի նոյեմբերին թուրք–սիրիական սահմանից քիչ հեռու ռուսական Սու-24–ի ոչնչացումից հետո։

«Իհարկե, այս հայտարարությունն ուղղված է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանին։ Ինչպես նաև ԵՄ–ին, որը երկար ժամանակ Անկարային մերժում էր անդամակցել ԵՄ–ին։  Դա ուղղված էր նաև ԵԱՏՄ–ին։ Թուրքիան փորձում է առաջին հերթին հող շոշափել Հայաստանում», – ասաց Սարգսյանը։

Армяно-турецкая граница - Sputnik Արմենիա
Հայաստան VS Թուրքիա. նույն մեդալի երկու կողմերը ԵԱՏՄ–ի համար

Նա նաև նշեց, որ ԵԱՏՄ–ից Հայաստանի դուրս գալու մասին բանավեճերի ֆոնին,  Թուրքիայի հայտարարությունը կարելի է փորձնական համարել։

Մյուս կողմից, Սարգսյանը կարծում է, որ Թուրքիային ձեռնտու է ինտեգրվել ԵԱՏՄ–ին, որը ի տարբերություն ԵՄ–ի, տնտեսական միություն է։ Իսկ դա շահագրգռում է Թուրքիային։

«Թուրքիան լուրջ տնտեսական խնդիրներ ունի ԵՄ–ի հետ, և նրան հետաքրքրում է ԵԱՏՄ խոշոր շուկան», – ասաց Սարգսյանը։

Թուրքիան կարծում է, որ ԵՄ–ի դռներն իր համար փակ են։ Քաղաքագետի կարծիքով` այդ է վկայում նաև Էրդողանի վերջին կոչը, որն ուղղված է Գերմանիայի ոչ թուրք բնակչությանը, այն է` չքվեարկել Մերկելի օգտին։ Առավելագույնը, ինչը Թուրքիան կարող է կորզել ԵՄ–ից, վիզային ռեժիմի չեղարկումն է։

«Սակայն այն, որ ահաբեկիչներին հաջողվել է Մերձավոր և Միջին Արևելքից հասնել Եվրոպա Թուրքիայի տարածքով և ահաբեկչությունների շարք իրականացնել, առանց վիզային ռեժիմի կիրառումը քիչ հավանական է դարձնում», – ասաց քաղաքագետը։

Ինչպե՞ս դրան կնայի Ադրբեջանը

Սարգսյանը կարծում է, որ իրավիճակը զգալիորեն տարբերվում է այն իրավիճակից, ինչը եղել է հայ–թուրքական արձանագրությունների ստորագրման պահին։ Այս անգամ սահմանների բացումը նախապայման կլինի ԵԱՏՄ մաքսային գոտի մուտք գործելու համար։

«Դա ժեստ կլինի` ուղղված Միության բոլոր երկրներին, ոչ թե միայն Հայաստանին։ Իհարկե, հայ–թուրքական սահմանի բացումը դժգոհություն կառաջացնի Ադրբեջանում, այնտեղ բողոքներ կսկսվեն, ճնշումներ կսկսեն գործադրել թուրքական իշխանության վրա։ Սակայն այսօր սահմանի բացումն ավելի հավանական է, քան հայ–թուրքական արձանագրությունների ստորագրման ժամանակ», – ասաց Սարգսյանը։

Ըստ նրա` այս պայմաններում Հայաստանի դիրքերն ավելի ուժեղ են, քան առաջ։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի անդամակցությանը ԵԱՏՄ–ին, ապա, քաղաքագետի խոսքով,  դա վաղուց իրականություն կդառնար, եթե ԵԱՏՄ–ի կազմում չլիներ Հայաստանը։

«Քանի դեռ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, Ադրբեջանն այնտեղ մուտք չի գործի», – ասաց Սարգսյանը։

Նա հիշեցրեց, որ ԵԱՏՄ–ն տարածաշրջանի միակ նախագիծն է, որին անդամակցում է Հայաստանը։

Здание министерств - Sputnik Արմենիա
ՀՀ ԱԳՆ–ն հեգնում է ԵԱՏՄ–ի հետ համագործակցելու Թուրքիայի ցանկությունը

Նշենք, որ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին օգոստոսի 18-ին հայտարարել է ԵԱՏՄ-ի հետ մաքսային համաձայնագրի ստորագրման ու ազատ առևտրի գոտի ստեղծելու մտադրության մասին։ Զեյբեկչին հայտնել է, որ Անկարայում հույս ունեն համապատասխան բանակցություններն ավարտել արդեն այս տարի։

«Առաջարկ կա, որ Թուրքիան սկսի բանակցել ԵԱՏՄ-ի հետ մաքսային համաձայնագրի ստորագրման շուրջ`չխախտելով Թուրքիայի հետ համապատասխան համաձայնագիրը, Թուրքիան մտադիր է նաև այլ համագործակցություն հաստատել ԵԱՏՄ-ի հետ։ Համագործակցության մի շարք ուղղություններ կան` նավթաքիմիա, գյուղատնտեսություն և այլն, որոնք նոր ներուժ կբացահայտեն։ ՌԴ-ի և Թուրքիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը համագործակցության նոր մակարդակ և ներդրումներ կբերի», — ասել է Զեյբեկչին։

Հայաստանը ԵԱՏՄ լիիրավ անդամ է դարձել 2015 թվականի հունվարի 2-ին։ Կազմակերպությանն անդամակցում են նաև Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղըզստանը։

Լրահոս
0