00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀԿ-ն որոշել է՝ ով է լինելու Հայաստանի հաջորդ վարչապետը

© Sputnik / Asatur YesayantsГоловной офис Республиканской партии Армении
Головной офис Республиканской партии Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ո՞վ է լինելու Հայաստանի վարչապետը 2018 թվականի ապրիլից հետո։ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է սպասվող քաղաքական գործընթացների մասին։

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Խորհրդարանական այս աշնան հիմնական խնդիրը բյուջեի ընդունում է, նաև՝ օրենսդրական բազայի վերջնական ստեղծումը մինչև 2018-ի ապրիլ, երբ Հայաստանն ամբողջովին կանցնի կառավարման խորհրդարանական համակարգին: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը թեժ ու աշխատանքային աշնան սպասումներով է ավարտում արձակուրդը: Հասարակությունը դեպի քաղաքական աշուն գնում է նույն՝ գարնանային հարցադրումներով:

Заседание Национального собрания РА. Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Շարմազանովը՝ «Ելքին». մակերեսային գիտելիքներ, թե՞ քաղաքական շոու

Ո՞վ է լինելու Հայաստանի վարչապետը 2018 թվականի ապրիլից հետո, երբ գործող նախագահն ավարտի պաշտոնավարման ժամկետն ու Հայաստանն անցնի կառավարման նոր համակարգին:

«Իմ պատասխանը չի փոխվի: Հիշում եք, երբ Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանն Ազգային ժողովում վարչապետին հարցրին, թե արդյոք ի՞նքն է լինելու Հայաստանի հաջորդ վարչապետը: Կներեք, իսկ ձեզ համար ի՞նչ տարբերություն: Նախագահական ընտրություններ չկան, ՀՀԿ-ն ունի կայուն մեծամասնություն, կոալիցիոն համաձայնագրով վարչապետի պաշտոնի առաջադրումը պատկանում է բացառապես ՀՀԿ-ին: Ժողովուրդն իր ընտրությունն արել, վստահության քվեն ՀՀԿ-ին է տվել: Այսինքն՝ ընտրությունն արդեն եղել է: Երբ գա ժամանակը, այդ ժամանակ էլ կորոշենք՝ ով է լինելու վարչապետը»,- տեղեկացրեց ԱԺ փոխխոսնակը:

Մի բան, ըստ Շարմազանովի, հստակ է՝ ոչ հանրապետական վարչապետ Հանրապետականը չի առաջադրի:

Карен Карапетян - Sputnik Արմենիա
Վարչապետը չի շտապում աշխատանքից ազատել նախարարներին

«Վարչապետը կլինի մեր միջից: Հանրապետականը կընտրի այն թեկնածուին, ով լավագույնս կիրականացնի այդ գործառույթը: Ընդդիմադիրները թող հանգստանան: Վստահության մանդատը ՀՀԿ-ն ստացել է մինչև 2022 թվականը: Եթե ուզում են իրենք վարչապետ ընտրեն, թող սպասեն, կրկին փորձեն, գուցե բախտները ժպտա»,- ասաց Շարմազանովը:

ՀՀԿ խոսնակը բացառեց ՀՀԿ-ի և գործող վարչապետի միջև անհամաձայնությունների մասին բոլոր տեղեկությունները: ՀՀԿ-ում անձի երկատում չկա: Միասնաբար է իրականացվում ծրագիրը, որի գլխին կուսակցությունն է ու կուսակցության ղեկավարը: Առաջարկում է Կարեն Կարապետյանին չառանձնացնել ՀՀԿ-ից: Նա կուսակցության կարկառուն ներկայացուցիչներից է, ՀՀԿ նախագահի առաջին տեղակալը, հետևաբար քաղաքական գործունեությունը ՀՀԿ-ից անկախ չէ: Կարապետյանի կառավարությանն է վստահում նախագահը: ՀՀԿ խոսնակն ընդդիմությանը խորհուրդ է տալիս, ինչպես ասում են, խաղեր չտալ:

Լրահոս
0