00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անկախության հռչակագիրը հուշեց` հայը միշտ պատրաստ է միավորվել ու գաղափարը կյանքի կոչել

© Sputnik / Asatur YesayantsРепетиция парада к 25-й годовщине независимости Армении
Репетиция парада к 25-й годовщине независимости Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
27 տարի առաջ այս օրը Հայաստանն Անկախության հռչակագիր ընդունեց։ Այդ գործում մեծ դերակատարում ունեցած գործիչներն այսօր խոսել են անկախության կարևորության մասին։

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագրով դրվեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։ Թեմայի վերաբերյալ հրավիրված ասուլիսում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հայտնեց, որ օրն իր համար տոնական է։ Մամուլի սրահ մտավ կատակով` այդ ո՞վ է իրենից բացի խոսում անկախության մասին։

Ավանդույթի համաձայն` ցանկացողներին Հայրիկյանը հրավիրեց իր տուն` անմիջապես ծառից խնձոր ու դեղձ քաղել-ուտելու, նաև նվերներ ստանալու` գրքերի տեսքով։

«Եթե ազգն անկախ չէ, լիարժեք կյանք չի ապրում, եթե դա անգամ լիարժեք անկախություն չէ, այնուամենայնիվ, ամենակարևոր բանն է ազգի համար։ Սովետական միության բոլոր ժողովուրդների մեջ հայ ժողովուրդն ամենապատրաստվածն էր անկախության համար։ Դա չպետք է պայմանավորել գենետիկ հատկանիշներով, այլ կամքով ու միասնականությամբ»,- ասաց նա։

Անկախության դերը բարձր է գնահատեց նաև 1991թ-ին ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Արամ Սարգսյանը։

«Տեսանք, որ ազգը կարող է միավորվել գաղափարին հասնելու համար։ Հռչակվեց ՀՀ-ն, բայց չեղավ այն ծրագիրը, որ ժողովուրդը կցանկանար ունենալ»,- ասաց Սարգսյանը։

Анаит Бахшян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Անկախությունը ծանր մանկություն է ունեցել

Նրա խոսքով` Անկախության հռչակագրի դրույթները լիարժեք չեն պահպանվում, բայց իրավիճակից դուրս գալու հարցում հույսը կրկին դնում է ժողովրդի միասնականության վրա։

ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, Անկախության բանակի մարտիկ Ազատ Արշակյանը հաշվարկեց, թե ինչ տոկոսային թվով կարող ենք հայտնել ազատության ու անկախության հայկական ձգտումը։

«Եթե մեր ժամանակակիցներին հարցնեն` ովքե՞ր են հայերը, կարող ենք հանգիստ պատասխանել` մենք 95 տոկոսով ազատության կողմնակից ժողովուրդ ենք։ Մենք ստեղծագործող, աշխատող, տաղանդավոր, ազատասեր և անձնազոհ ժողովուրդ ենք»,- ասաց Արշակյանը։

Բանախոսները հիշեցրին Անկախության հռչակագրի նշանակալի կետը, ըստ որի` Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների, ԽՍՀՄ ազգային-պետական կազմավորումների հետ, մասնակցում է միջազգային կազմակերպությունների գործունեությանը:

Հայաստանի անկախության հռչակագիրն ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում։ Հայկական ԽՍՀ-ն այդ հռչակագրով վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն, որն ունի դրոշ, զինանշան և օրհներգ։ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները:

Լրահոս
0