00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սամվել Բաբայանը կմնա կալանքի տակ, բայց ընտանիքի անդամները կկարողանան տեսակցել նրան

© PHOTOLUREСамвел Бабаян в суде. Заседание по делу "Игла"
Самвел Бабаян в суде. Заседание по делу Игла - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Իգլայի» գործով դատական նիստի ընթացքում Սամվել Բաբայանի սեփականության վրա դրված կալանքը վերացնելու և խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվեց, հանվեց ընտանիքի անդամների տեսակցության արգելքը։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոս — Sputnik. Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ այսօր ընթացավ «Իգլայի» գործով դատական նիստը: Ամբաստանյալ Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը երեք միջնորդություն ներկայացրեց դատարանին:

Առաջին միջնորդությունը վերաբերում էր գույքի արգելանքը վերացնելուն։ Պաշտպանի խոսքով՝ սեփականության վրա կալանք դնելն իրավաչափ չէ և խախտում է վերջինիս սեփականության իրավունքը:

Самвел Бабаян - Sputnik Արմենիա
«Իգլայի» գործի նոր մանրամասները. ԱԱԾ–ն հայտարարություն է տարածել

«Գույքի վրա կալանք դնելու երեք հիմք կա` քաղհայց, դատական ծախսեր և գույքի հնարավոր բռնագրավում: Սամվել Բաբայանի դեմ քաղհայց չկա, գույքի բռնագրավում նախատեսված չէ: Ինչ վերաբերում է դատական ծախսերին, դեռևս օրինական ուժի մեջ մտած դատական ակտ չկա, որը կհիմնավորի, որ Սամվել Բաբայանը մեղավոր է»,- հիմնավորումներ ներկայացրեց Ավետիս Քալաշյանը:

Սամվել Բաբայանի պաշտպանի մյուս միջնորդությունն իր պաշտպանյալի տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների վրա դրված արգելանքը վերացնելուն էր վերաբերում, իսկ երրորդը` վերաբերում էր Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելուն:

«Միջնորդում եմ խափանման միջոց կալանավորումը վերացնել և կիրառել ստորագրություն չհեռանալու մասին, կամ կիրառել գրավ, որովհետև կալանավորումը պահպանելն անհիմն է»,-ասաց փաստաբանը:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Վերադառնալուց հետո դատավորը հայտնեց, որ սեփականության վրա դրված կալանքը վերացնելու և խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունները մերժվել են: Բավարարվել է տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների սահմանափակումը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը:

Դատական հաջորդ նիստը նշանակվել է սեպտեմբերի 4-ին:

Հիշեցնենք, որ 2017թ.–ի մարտի 22–ին Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը ձերբակալվել էր։ Հայաստանի ԱԱԾ-ն հաղորդել էր Հայաստանի երկու քաղաքացիների ձերբակալության մասին, որոնց կասկածում են Վրաստանից «Իգլա» զենիթահրթիռային համալիր տեղափոխելու մեջ։

Դեպքի առթիվ 2017թ. մարտի 22-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ 2-րդ մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Լրահոս
0