00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոստալգիա, թե՞ էքստրեմալ տուրիզմ. ռուս զբոսաշրջիկներին գրավում է Հայաստանը

© Sputnik / Asatur YesayantsСоревнование парапланеристов в Армении
Соревнование парапланеристов в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանցիները սիրում են Հայաստան գալ. ասվածը կոնկրետ թվերով հաստատեցին ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Մեխակ Ապրեսյանը և տուրիստական գործակալությունների աշխատակիցները։

Գոհար Սարգսյան, Sputnik.

Ռուսաստանցիներն իրենց լավ են զգում Հայաստանում, և դրա համար հիմքեր կան` լեզվից մինչև պատմություն։

Антон Мельников - Sputnik Արմենիա
Ռուս զբոսաշրջիկ․ «50 տարի անց Արարատը մերն է լինելու»

ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Մեխակ Ապրեսյանը շեշտում է` այս տարի ռուսաստանցի զբոսաշրջիկների թվի կտրուկ աճ է նկատվում։

«2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը 33.7 տոկոսով աճել է։ Ավելի քան 240 հազար այցելություն ենք ունեցել Ռուսաստանից։ Ասեմ նաև, որ ՌԴ-ն առաջինն է Հայաստանի զբոսաշրջային այցելությունների մեջ, այլ կերպ ասած` ամբողջ այցելությունների 45 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանին»,- ասաց Ապրեսյանը։

Հայաստանը ոտք է մեկնում Իսրայելի, Շվեյցարիայի ու Ֆրանսիայի հետ ռուս զբոսաշրջիկներին գրավելու հարցում։ Մեր երկիրն ընդգրկվել է Ռուսաստանից արտագնա զբոսաշրջային այցելությունների ամենամեծ քանակով լավագույն 30 երկրների ցանկում:

Ապրեսյանի կարծիքով` տուրիստական այս ներհոսքերի կտրուկ աճի պատճառը նախ կառավարության այն որոշումն է, որով Ռուսաստանի քաղաքացիները կարող են Հայաստան գալ ներքին անձնագրերով։

«Բացի այդ, ռուսաստանցիներն այստեղ իրենց լավ են զգում, քանի որ չունեն լեզվի, հաղորդակցության խնդիր, պատմականորեն կապված են մեր երկրի հետ։ Նաև այստեղ խոսում է նոստալգիան, չնայած տեսնում ենք, որ Հայաստան այցելող երիտասարդներն էլ են շատ»,- ասաց զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի տեղակալը։ 

Հայաստանը վերջին շրջանում առավել հետաքրքրացել է նրանց համար. ունի զբոսաշրջային նոր գրավչություններ` Տաթևի ճոպանուղին, Ենոքավանի զիփլայնը և այլն։

«Տարվա սկզբից բավականին ակտիվ մարքեթինգային միջոցառումներ են անցկացվել Ռուսաստանում։ Մոսկվայի ժողովրդական նվաճումների ցուցահանդեսում մենք ունենք հայկական տաղավար, որի տարածքում կազմակերպել ենք շնորհանդես, ռուսական զբոսաշրջային արդյունաբերության ներկայացուցիչների համար»,- ասաց Ապրեսյանը։

© Sputnik / Asatur YesayantsՄեխակ Ապրեսյան
Мехак Апресян - Sputnik Արմենիա
Մեխակ Ապրեսյան

Հայաստան եկող զբոսաշրջիկների թվի աճի մասին խոսում են նաև տուրիստական գործակալությունների աշխատակիցները։

«Բավականին շատ են Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկները, այնպիսի օր չկա, որ նրանք չլինեն գրանցումների մեջ։ Շաբաթվա ընթացքում մենք ավելի քան 40 տուր ենք ունենում։ Առաջին հերթին ռուս զբոսաշրջիկները ցանկանում են մեկնել Տաթև, հետո Սևան ու Ծաղկաձոր»,- հայտնեց տուրիստական գործակալություններից մեկի աշխատակիցը։

Հայ երիտասարդների նոր հետաքրքրությունը. Rope jumping–ը թափ է հավաքում - Sputnik Արմենիա
Sputnik էքստրիմ. «Ադրենալին որսացողները»

Մեկ այլ ընկերությունում էլ ավելացրին` իրենց մոտ 20-30 տոկոսով ավելացել է ռուսաստանցի զբոսաշրջիկների հոսքը։ Ընդ որում` նրանք սկսել գալ նաև «weekend» անցկացնելու և հայկական համեղ ուտեստները համտեսելու համար։

Հայաստանով հետաքրքրված են նաև ռուսական «Первый канал»-ը, «НТВ»-ն ու «UTV»-ն։ Նրանք ֆիլմեր են նկարահանել Հայաստանի գեղեցկության, առողջարար խոտաբույսերի ու երկարակյաց հայերի մասին։

Իսկ սեպտեմբերին Հայաստանը միասնական տաղավարով մասնակցություն կունենա «Отдых » միջազգային ցուցահանդեսին, որն անցկացվելու է Մոսկվայում։

Պետական աջակցությամբ Հայաստան են գալու նաև ռուս լրագրողներ` ծանոթանալու հայկական հրաշք բնությանը, համեղ ու առողջարար ուտեստներին` չմոռանալով համտեսել Հայաստանի սառն ու աննման ջուրը։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստան եկող ռուս զբոսաշրջիկները մեր երկրից հեռանալուց կարճ ժամանակ անց մտածում են հետդարձի մասին։

Լրահոս
0