23:45 18 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Երևան

Օդերևութաբանները կանխատեսում են, փրկարարները՝ զգուշացնում

© Sputnik/ Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Եղանակը Հայաստանում (48)
3254 0 0

«Հիդրոմետ» ծառայությունը ներկայացրել է հերթական կանխատեսումը, որի համաձայն՝ եղանակն էականորեն չի փոխվելու: Եթե հաշվի առնենք ԱԻՆ-ի ամենօրյա նախազգուշացումները, փոփոխություն չի լինելու նաև հրդեհավտանգ իրավիճակի հարցում:

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում սեպտեմբերի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ ներկայացնելով օդերևութաբանների կանխատեսումը:

Հաղորդագրության համաձայն՝ նշված ժամանակահատվածում քամին կլինի արևմտյան՝ 3-8 մ/վ արագության, օդի ջերմաստիճանն էլ էապես չի փոխվի:

«Ուշադրություն, սեպտեմբերի 11-15-ին հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ»,- շեշտում է ԱԻՆ-ը:

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 34-36, գիշերային ժամերին՝ 14-16 աստիճան տաքություն:

 

 

թեմա:
Եղանակը Հայաստանում (48)

Գլխավոր թեմաներ