00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Իգլան» փնտրել են Վրաստանում ու Ուկրաինայում, գտել` Էջմիածնում

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցПЗРК ИГЛА
ПЗРК ИГЛА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի նկատմամբ դատական հերթական նիստում այսօր հրապարակվել են առանցքային մեղադրյալ Հրաչյա Մայիլյանի ցուցմունքները, որտեղ պատմվում է, թե ինչպես է ձեռք բերվել «Իգլա» տեսակի զենքն ու ինչու է այն հանձնվել ԱԱԾ–ին։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Սամվել Բաբայանի գործից անջատված մասով մեղադրյալ Հրաչյա Մայիլյանն այսօր դատարան էր բերվել` ցուցմունք տալու։ Նա այն մարդն է, ով, ըստ նախաքննության վարկածի, «Իգլան» հանձնել է ԱԱԾ-ին: Հրաչյա Մայիլյանը դատարանում օգտվեց իր լռելու իրավունքից և հրաժարվեց ցուցմունք տալ: Փոխարենը դատարանում ընթերցվեց նրա նախաքննական ցուցմունքը:

Самвел Бабаян в суде. Заседание по делу Игла - Sputnik Արմենիա
Սամվել Բաբայանը կմնա կալանքի տակ, բայց ընտանիքի անդամները կկարողանան տեսակցել նրան

Դրանում Մայիլյանը պատմել էր, որ իր ընկերը՝ գործով ամբաստանյալ Արմեն Պողոսյանը, որն Էջմիածնում հայտնի է «Ժորիկ» անունով, իրեն  խնդրել էր հետաքրքրվել Վրաստանից «Իգլա» տեսակի զենք գնելու հարցով։ Նրա խոսքով` վերջինը ասել էր, որ այն տանելու է Արցախ, բանակին հանձնի, որ պաշտոն ստանա։

Մայիլյանը «Իգլայի» հարցով դիմել է վրացիներին, բայց չի գտել։ Ապա մեկնել է Ուկրաինա, բայց ձեռնունայն վերադարձել Հայաստան: 2017–ի սկզբին Ժորիկն իրեն ծանոթացրել է Էջմիածնի նախկին քաղաքապետի որդու` Ռոբերտ Աղվանյանի հետ, ով ասել է, որ իր ուզած զենքը կա, բայց որոշ մասեր բացակայում են:

Ավելի ուշ, հենց այդ պատճառաբանությամբ, Արմեն Պողոսյանը հրաժարվել է զենքը գնելուց և այն մնացել է Մայիլյանի ավտոտնակում: Իսկ երբ, մարտի 21-ին ԱԱԾ աշխատակիցները խուզարկել են Մայիլյանի տունը և, ոչինչ չհայտնաբերելուց հետո, նրան հրավիրել ԱԱԾ, ինքը հայտնել «Իգլայի» մասին և այն հանձնել իրավապահներին:

Մայիլյանի ցուցմունքի հրապարակումից հետո Սամվել Բաբայանը դատարանում հիշեցրեց, որ նրա նկատմամբ 2014թ.–ին քրեական գործ է հարուցված եղել, որը հետո կասեցվել է, բայց 2017թ–ին վերաբացվել է։ «Տարել են կոխել պադվալը, ասել են` ոնց ասում ենք, գրի»,- ասաց Բաբայանը:

Այսպիսով, դատական նիստն ավարտվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց  սեպտեմբերի 23-ին:

Լրահոս
0