13:09 20 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Էրեբունու չգործող բիլիարդանոցը, որտեղ երիտասարդը պատանդ էր վերցրել աղջկան

Բիլիարդանոցում պատանդ վերցրած անձին սպանելու համար քրեական գործ է հարուցվել

© Sputnik/ Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
156 0 0

Քննչական կոմիտեն ուսումնասիրում է զենքի գործադրման սպառնալիքով պատանդ վերցրած անձին վնասազերծելիս ոստիկանության աշխատակիցների գործողությունների իրավաչափության հարցը:

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 9-ին Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 107-րդ հոդվածի հատկանիշներով, ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է քննչական կոմիտեն։

Հաղորդագրության մեջ նշված է նաև, որ զենքի գործադրման սպառնալիքով պատանդ վերցրած անձին վնասազերծելիս ոստիկանության աշխատակիցների գործողությունների իրավաչափության հարցը կքննվի այդ գործի շրջանակներում:

Քրեական գործն ուղարկվել է դատախազություն՝ ըստ քննչական ենթակայության ուղարկելու համար։

Իսկ պատանդ վերցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կշարունակվի քննվել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում:

Օգոստոսի 29-ին Երևանի Էրեբունի վարչական շրջանում չգործող բիլիարդանոցներից մեկում տղան պատանդ էր վերցրել երիտասարդ աղջկա։ Նրան ազատելու համար ոստիկանները վնասազերծման գործողությունների ընթացքում սպանել են երիտասարդին։

Գլխավոր թեմաներ