13:23 20 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Կարեն Կարապետյանն ու Դմիտրի Մեդվեդևը

Կարապետյանը` Մեդվեդևին. Մեծ է Ձեր ներդրումը` ՀՀ–ՌԴ դաշնակցային հարաբերությունների գործում

© gov
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
31 0 0

Կարեն Կարապետյանը բարձր է գնահատել Դ.Մեդվեդևի անձնական ներդրումը Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում:

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:

Կարեն Կարապետյանը շնորհավորել է Ռուսաստանի իր գործընկերոջը ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, բարօրություն և աշխատանքային նոր հաջողություններ:

Վարչապետը բարձր է գնահատել Դ.Մեդվեդևի անձնական ներդրումը Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերը պայմանավորվել են առավելագույնս ջանքեր գործադրել էլ ավելի ակտիվացնելու հարաբերությունները և գոհունակությամբ ընդգծել են, որ առկա են ակնհայտ դրական միտումներ՝ տարբեր ուղղություններով առևտրաշրջանառության ծավալների աճի առումով:

Անդրադարձ է եղել նաև Դմիտրի Մեդվեդևի՝ մոտ ապագայում Հայաստան կատարելիք այցի և Եվրասիական տնտեսական միության Միջկառավարական նիստի անցկացման հետ կապված հարցերին:

Գլխավոր թեմաներ