13:25 20 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Կարեն Կարապետյանը Գյումրիում

Կարեն Կարապետյանը Գյումրիում այցելել է Ռուսթավելի փողոցի շինհրապարակ

Пресс-служба Правительства РА
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
63 0 0

Վարչապետը Գյումրիում ներկա է գտնվել «Աղավնի» արհեստի կենտրոնի բացմանն ու այցելել Ռուսթավելի փողոցի շինհրապարակ։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Արագածոտնի մարզի Մաստարա համայնք և Գյումրի: Կառավարության ղեկավարը նախ եղել է Մաստարա համայնքի պանրի գործարանում՝ ծանոթացել վերջինիս գործունեությանն ու արտադրատեսականուն:

Տեղեկացվել է, որ արդեն 20 տարի գործող գործարանն արտադրում է պանրի մեծածավալ տեսականի, որի մի մասն իրացվում է տեղական շուկայում, իսկ մի մասը՝ Ռուսաստանում: Վարչապետին է ներկայացվել գործարանի ընդլայնման ծրագիրը, որի արդյունքում ակնկալվում է, որ մթերվող կաթի ծավալը կավելանա 2-3 անգամ, ներկայիս աշխատատեղերի թիվը՝ 2 անգամ:

Գործարանում աշխատում է 14 մարդ: Վարչապետը ողջունել է ներդրումային ծրագրի իրականացման նախաձեռնությունը և առաջարկել այն քննարկել Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության հետ՝ ընդգծելով, որ կառավարությունն ունի օժանդակություն ցուցաբերելու անհրաժեշտ գործիքակազմ:

1 / 2
Կարեն Կարապետյանը Գյումրիում

Այնուհետև Կարեն Կարապետյանն այցելել է Գյումրի, որտեղ ներկա է գտնվել «Օյունջյան» բարեգործական հիմնադրամի կողմից կառուցված «Աղավնի» արհեստի կենտրոնի և բարերար Հովհաննես Օյունջյանի կիսանդրու բացման արարողություններին: Կառավարության ղեկավարը ծանոթացել է կատարված աշխատանքներին:

Կենտրոնը սարքավորումներով հագեցվելուց հետո իր դռները կբացի հաջորդ ուսումնական տարվանից: Նյույորքաբնակ բժիշկ Հովհաննես Օյունջյանը 1988 թվականից հետո հիմնել է «Օյունջյան» բարեգործական հիմնադրամը, որն անցած 20 տարիների ընթացքում Գյումրիում կատարել է 7 մլն դոլարի ներդրում. 2000 թ. հիմնանորոգումից հետո բացվել է «Օյունջյան» թիվ 21 դպրոցը, 2014-ին` «Վարդուհի» արվեստի դպրոցը:

Վարչապետ Կարապետյանը բարձր է գնահատել Հովհաննես Օյունջյանի ծրագրերը Գյումրիում և շնորհակալություն հայտնել նրան կատարած աշխատանքների համար:

Կարեն Կարապետյանն այցելել է նաև Գյումրիի «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում հիմնանորոգվող Ռուսթավելի փողոցի շինհրապարակ, հետևել աշխատանքների ընթացքին:

Գլխավոր թեմաներ