00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամառը թեժ էր, հրշեջի գործը` շատ. անտառազուրկ Շիրակի հրդեհառատ ամառը

© Sputnik / Karen YepremyanПожар в Бюракане
Пожар в Бюракане - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անտառազուրկ Շիրակի մարզը հանրապետության մյուս տարածքների պես այս տարի չկարողացավ խուսափել հրդեհի ճիրաններից:

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակում այս տարի երկու անգամ հրդեհը «Տագնապ» ազդանշանին հասնող բարդություն է ունենում, և 2 անգամն էլ տեխնիկա հնարավոր չի լինում գործի դնել: Բայց երկու անգամն էլ շատ արագ արձագանքում են և՛ փրկարարները, և՛ գյուղացիները։

Խոսրովի անտառը՝ մինչ հրդեհը - Sputnik Արմենիա
Խոսրովի անտառ` հրդեհված շքեղություն

Շիրակցի հրշեջ-փրկարարների գործն ինչ-որ տեղ ավելի բարդ էր. հրդեհները կա՛մ բլուրների վրա էին, կա՛մ ձորերի եզրին՝ տարածքներ, որտեղ տեխնիկա գործածելն անհնար էր, և օգնության էր հասնում հարակից գյուղերի բնակիչների ու զինվորականների ձեռքի ուժը: Որոշ տարածքներ ջրազուրկ էին, սա ևս լրացուցիչ բարդություն էր` ի հավելումն հրդեհը տարածող քամուն:

Սեպտեմբերի 13-ին, ժամը 11:53-ին տեղեկություն էր ստացվել, որ Շիրակի մարզի Ձորաշեն գյուղի մոտակա սարի վրա այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 21:00-ին հրդեհաշիջման աշխատանքները մթության պատճառով դադարեցվել էին, սահմանվել էր հերթապահություն, իսկ հաջորդ օրը՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 05:08-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել էին:

Հրդեհը մեկուսացվել էր ժամը 09:15-ին, մարվել՝ 17:55-ին:

«Ամբողջ տարածքը ջրազուրկ տարածք էր, տարածքում հոսող ոչ մի առվակ, ոչ մի գետակ չունեինք, դա առաջին խնդիրն էր, առանձին տեղեր անհրաժեշտ է եղել նույն աշխատանքը եռակի ու քառակի կատարել. օջախի լիարժեք հանգեցնելուց 30-40 րոպե հետո ջերմության բարձրանալու և քամու պատճառով նորից տվյալ օջախը սկսել է ծխալ», — Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԻ Շիրակի փրկարարական վարչության պետ Արթուր Կարապետյանը՝ շնորհակալություն հայտնելով և տեղական ինքնակառավարման մարմիններին և՛ հարակից համայնքների բնակիչների և՛ Շիրակի կայազորի անձնակազմին օգնության ձեռք մեկնելու համար:

Նրա խոսքով` ինչպես այս, այնպես էլ սեպտեմբերի 7-ին Ջաջուռում տեղի ունեցած հրդեհաշիջման ժամանակ տեղանքի պատճառով շիրակցի փրկարարները տեխնիկա չօգտագործեցին, սակայն առավել վատ ջրի բացակայությունն էր, բայց բարեբախտաբար, ամեն ինչ բարեհաջող ավարտ ունեցավ:

Սա այն դեպքն է, երբ կարելի է ասել՝ ամառը թեժ էր, հրշեջի գործը` շատ:

Լրահոս
0