00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սերիալներն առաջատար են Google-ի որոնողական համակարգում. փորձագետի գնահատականը

© Sputnik / Валерий Мельников / Անցնել մեդիապահոցGoogle
Google - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սերիալներն առաջատարն են Google որոնողական համակարգի ամենամեծ պահանջարկ ունեցող հարցումների շարքում, ասում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան․ Google-ի կամ Յանդեքսի որոնողական համակարգերի ամենապահանջված հարցումների ցանկում շարունակում են մնալ սերիալների անվանումները։ Ցուցակը շարունկում են խաղերը, երգերը, ֆիլմերը, սոցիալական կայքերը, Sաputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Այն մասին, որ երկրում նոր սերիալ են նայում, ես իմանում եմ որոնողական համակարգերի ամենատարածված հարցումների վերլուծության ժամանակ», —ասում է Մարտիրոսյանը։

Google,американская интернет-компания - Sputnik Արմենիա
Google-ը սկսել է հասկանալ հայերեն խոսողներին

Նրա խսքով՝ իրավիճակը փոխվում է, երբ երկրում որևէ արտասովոր իրադարձություն կամ արտակարգ իրավիճակ է լինում։ Այդ օրերին ավելի շատ են ընթացիկ իրավիճակի հետ կապված հարցումները։

Google-ը զարգանում և ընդլայնվում է

Google-ը շարունակում է մնալ առաջատար դիրքերում աշխարհի ու Հայաստանի ամենատարաշված որոնողական համակարգերի շարքում։ Այս խոշոր համակարգը շարունակում է զարգանալ ու ընդլայնվել։

«Google-ն աճում է, զարգանում, արհեստական բանականությունն աշխատում է, որն ամեն հարցմանն անհատական պատասխան է ընտրում։ 5-6 տարի առաջ մարդիկ իրենց հարցմանն անընդհատ միևնույն պատասխանն էին ստանում։ Հիմա ամեն ինչ այլ է», — ասաց Մարտիրոսյանը։

Այսօր Google-ի «արհեստական բանականությունը» փորձում է հարցմանն այնպիսի պատասխան ընտրել, որը համապատասխան է յուրաքանչյուր մարդու անհատական պահանջներին։ Որոնողական համակարգի ռոբոտները վերլուծում են տվյալ համակարգչից եկած հարցումները, դրա տիրոջ հետաքրքրություններն ու նախասիրությունները։

Մարտիրոսյանը դա Google-ի թերություններից է համարում․այդ դեպքում մարդը որոնողական համակարգի հսկողության տակ է։

«Համակարգը գիտի՝ ինչով է հետաքրքրված յուրաքանչյուր մարդ ու նրան բավարարող պատասխաններ է տալիս։ Համակարգի չափազանց շատ «հոգատարության» պատճառով մարդը չի կարողանում դուրս գալ իր հետաքրքրությունների սահմանից, ու հետագայուն դա խանգարում է նրան զարգանալ։

Дудл Гугла - Sputnik Արմենիա
Google-ը նոր դուդլով նշում է նահանջ տարին

Շուտով որոնողական համակարգի կողմից այդպիսի «հոգատարությունը» կհանգեցնի նրան, որ նույնիսկ կայքերը կսովորեն տեղեկությունը հավաքել ու ադապտացնել այն՝ կոնկրետ մարդու պահանջների համաձայն։

Ամենավստահելի գաղնտաբառը այլևս նորաձև չէ

Փորձագետները համարում են, որ ամենավստահելի գաղտնաբառը սիրելի բանաստեղծության մի տողն է։

«Այս գաղտնաբառը եկել էր փոխարինելու 12-նիշանանոց տառերով, թվերով ու նիշերով գաղգնաբառին», — ասաց Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ ամենատարածված գաղտնաբառը շարունակում է մնալ մեկից վեցը թվերի կոմբինացիան։ Հետո գալիս են հեռախոսահամարները, հարազատների ու մտերիմների անունները՝ լավագույն դեպքում ծննդյան տարեթվով կամ հեռախոսահամարով զուգորդված։ Հայաստանում գործածվող ամենակարճ գաղտնաբառը չորս նիշից է կազմված, ամենաերկարը՝ 15։

Սակայն շուտով իրավիճակն այստեղ էլ կփոխվի․այսօր արդեն հարգի կայքերը չեն թողնում ծեծված գաղտնաբառեր օգտագործել։

Google որոնողական համակարգը ստեղծվել է որպես Ստենդֆորդի համալսարանի ուսանողներ Լարի Փեյջի ու Սերգեյ Բրինի ուսումնական նախագիծ։ Google.com դոմենը գրանցվել է 1997 թվականի սեպտեմբերի 15-ին։

 

Լրահոս
0