19:18 20 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Սևան

Սևանից ջուր այլևս չենք վերցնում

© Sputnik/ Arpi Beglaryan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
116 0 0

Սևանից ջրառը դադարեցված է։ Թույլատրելի 270 մլն խմ-ը լրացել է։ Հայտնում են Բնապահպանության նախարարությունից։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 15-ին ժամը 19:00-ի դրությամբ դադարեցվել է Սևանա լճից ջրի բացթողումը։ Այս մասին հայտնում է բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Մարինե Կարապետյանը։

Դադարեցման պատճառն, ըստ նրա այն է, որ սեպտեմբերի 15-ին լրացել է Սևանա լճից ջրի բացթողման ՀՀ օրենքով նախատեսված ծավալը։

Բնապահպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների, «Ջրառ» ՓԲԸ-ի և «ՄԷԿ» ՓԲԸ-ի ներկայացուցիչների կողմից սահմանված կարգով կապարակնքվել են «Սևան» ՀԷԿ-ի ջրընդունիչի վահանակները։

Հիշեցնենք՝ կառավարության առաջարկով այս և առաջիկա տարիների համար Սևանա լճից տարեկան ջրառը նախկին 170 միլիոն խմ-ի փոխարեն, ԱԺ-ի համաձայնությամբ, սահմանվեց 270 միլիոն խմ։

Գլխավոր թեմաներ