11:55 25 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Աննա և Արտյոմ Ավետիսյանները որդու՝ Ֆելիքսի հետ

Ֆելիքսը քայլել է ուզում բոլորի նման

© Sputnik/ Armenuhi Mkhoyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
7610

Ավետիսյանների երիտասարդ ընտանիքը, շատ ընտանիքների նման, բազում դժվարությունների միջով է անցել: Շատ խոչընդոտներ հաղթահարել են միմյանց հանդեպ ունեցած սիրո շնորհիվ, սակայն կա մի բան, որ նրանց ուժերից վեր է. կրտսեր որդին՝ 4-ամյա Ֆելիքս Ավետիսյանը, առողջական լուրջ խնդիրներ ունի, տառապում է մանկական ուղեղային կաթված ախտորոշմամբ:

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Արտյոմը Ողջի գյուղից է, կինը՝ Աննան, Գյումրիից: Աննան սիրահարվեց ու հարս գնաց Ողջի, սակայն որոշակի ընտանեկան խնդիրների պատճառով երիտասարդներն իրենց արդեն ծնված դստեր՝ Դոնարայի հետ գալիս են Գյումրի: Գյումրիում ծնվում է նրանց կրտսեր որդին՝ Ֆելիքսը, ու արդեն Ֆելիքսի մոտ ի հայտ եկած առողջական լուրջ խնդիրների պատճառով ընտանիքը մնում ու վարձով բնակվում է Գյումրու Մուշ-2/2 թաղամասում:

Այսօր ընտանիքը անելանելի դրության մեջ է. Արտյոմը 60 հազար դրամ աշխատավարձ է ստանում՝ բանվորություն անելով, պետության կողմից նպաստ էին ստանում, սակայն վերջերս զրկվեցին դրանից գյուղի տան գրանցում ունենալու պատճառով: Եղած գումարով նրանք վճարում են վարձակալած բնակարանի ամսավճարը, կոմունալ ծախսերը և հազիվ օրվա ապրուստն են ձեռք բերում: Ֆիանսական այլ աղբյուր Ավետիսյանների ընտանիքը չունի:
Ֆելիքսին թոշակը 20 հազար դրամ է, որը հազիվ է բավականացնում դեղերին:

Ծնողների հավաստմամբ՝ երեխային անհրաժեշտ է ամենօրյա վերականգնողական բուժօգնություն, սակայն սոցիալական ծանր պայմաններն ու ֆինանսի բացակայությունը թույլ չեն տալիս շարունակել երեխայի բուժումը: Փոքրիկ Ֆելիքսին ծնողները տանում են անվճար ֆիզիոթերապիայի կուրսերի։ Մայրը վստահեցնում՝ դրանից հետո Ֆելիքսի մոտ փոփոխության դրական դինամիկա է նկատվում, բայց երեխային հիվանդանոց տեղափոխելու միջոցներ չունեն:

  • Արտյոմ Ավետիսյանը որդու՝ Ֆելիքսի հետ
    Արտյոմ Ավետիսյանը որդու՝ Ֆելիքսի հետ
    © Sputnik/ Armenuhi Mkhoyan
  • Աննա Ավետիսյանը որդու՝ Ֆելիքսի հետ
    Աննա Ավետիսյանը որդու՝ Ֆելիքսի հետ
    © Sputnik/ Armenuhi Mkhoyan
1 / 2
© Sputnik/ Armenuhi Mkhoyan
Արտյոմ Ավետիսյանը որդու՝ Ֆելիքսի հետ

Վերականգնողական կենտրոնում տեղեկացրել են, որ երեխայի բուժումը, ֆիզիոթերապիան իրականացվելու է անընդմեջ` մեկ ամիս բուժում, մեկ ամիս ընդհատում սկզբունքով: Հայրն ասում է, որ հարևան տաքսու վարորդին արդեն հազարավոր դրամներ է պարտք ու չգիտի՝ ինչ անի:

Աղջիկը՝ Դոնարան, 5,5 տարեկան է, շատ է սիրում եղբոր հետ խաղալ: Երբեմն, դժգոհում է, որ ծնողներն ավելի շատ ուշադրություն են դարձնում եղբորը: Իսկ Ֆելիքսն ամենաշատ ժամանակն անցկացնում է մայրիկի, որը մոտ ևս վերջերիս առողջական լուրջ խնդիրներ են ի հայտ եկել:

Երեխան հասկանում է ամեն ինչ, ուզում է խաղալ, քայլել, բայց չի կարող, ի վիճակի չէ: Երիտասարդ ամուսինների միակ ցանկությունը փոքրիկ Ֆելիքսի՝ ինքնուրույն տեղաշարժվելու երազանքն իրականացված տեսնելն է:

Գլխավոր թեմաներ