10:10 25 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Շաբաթօրյակ

Մաքրվել են Երևանի հուշարձանների տարածքները

Marine Avanesyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
8 0 0

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Անկախության տոնին ընդառաջ՝ սեպտեմբերի 16-ին, անցկացված համաքաղաքային շաբաթօրյակին միացել է նաև «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն այսօր մասնակցել է Անկախության տոնին ընդառաջ կազմակերպված համաքաղաքային շաբաթօրյակին։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժինը նշում է, որ շաբաթօրյակը ևս մեկ առիթ է սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնելու պատմամշակութային հուշարձանների տարածքներում։

ՊՈԱԿ-ի աշխատակիցների ջանքերով մաքրվել են «Հաղթանակի կամուրջ» և «Կարմիր կամուրջ» հուշարձանների տարածքները։

Գլխավոր թեմաներ