00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավետիս Կիտանյան. «Սփյուռքը միայն գումարի ու ներդրումների աղբյուր չէ»

© Sputnik / Aram Nersesyan Бейрут, Ливан
Бейрут, Ливан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այն, ինչ խոսվում է համաժողովների ժամանակ, պետք է կոնկրետ ծրագրեր դառնա, Sputnik Արմենիայի հետ զրույցում, անդրադառնալով Երևանում կազմակերպված Հայաստան–Սփյուռք համաժողովին, ասաց Լիբանանի զբոսաշրջության նախարարը, որն ազգությամբ հայ է։

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. 1500 հոգով հավաքվել ու ժողով անել, հետո առանց կոնկրետ արդյունքի հեռանալ, լավ փորձ չէ, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը, որը մասնակցում է Երևանում կազմակերպված Հայաստան–Սփյուռք համաժողովին:

Պարզվում է` Կիտանյանն ինքն է նախաձեռնել իր այցն ու հանդիպումները, մինչդեռ, ըստ նրա, պետք է հակառակը լիներ: Սփյուռքահայ քաղաքական գործիչը հայտարարում է՝ ժամանակն է, որ Հայաստանի իշխանություններն ավելի նախաձեռնող լինեն, և այն, ինչ խոսվում է այսպիսի համաժողովների ժամանակ, կոնկրետ ծրագրեր դարձնեն:

«Սփյուռքն այն աղբյուրը չէ, որից պետք է միայն գումար կամ ներդրումներ ակնկալել: Հսկայական է սփյուռքի ներուժը՝ կուտակված միջազգային փորձ, մտավոր կարողություններ, կապեր: Հենց սրանք պետք է օգտագործել Հայաստանում ամենատարբեր ծրագրեր իրականացնելու համար: Այ այսպիսի համագործակցությունն է, որ անպայման արդյունք է տալու»,- առաջարկեց Կիտանյանը:

Օրինակն իր ոլորտից է: Հայաստանը շատ է հետաքրքրում լիբանանցի զբոսաշրջիկներին, հատկապես քրիստոնյա արաբներին: Երևան-Բեյրութ օդանավերը գրեթե 90 տոկոսով լիքն են երկու ուողղություններով էլ: Կան նաև հաստատող թվային տվյալներ: Եթե 2012 թվականին Հայաստանից Լիբանան էր մեկնել 1350 մարդ, ապա այս տարվա առաջին ութ ամիսներին այս թիվը 10-ը հազարի է հասել:

© Sputnik / Aram NersesyanԱվետիս Կիտանյան
Аветис Китанян - Sputnik Արմենիա
Ավետիս Կիտանյան

Հայաստան այցելող լիբանանցիների վերաբերյալ կոնկրետ վիճակագրություն չկա: Բայց ըստ Ավետիս Կիտանյանի` նրանց հեշտությամբ կարելի է գրավել: Հայաստանը զբոսաշրջիկի համար հետաքրքիր է թե՛ ամռանը, թե՛ ձմռանը, հետաքրքիր և աշխատող ուղղություն կարող է լինել նաև բժշկական զբոսաշրջությունը:

Бейрут, Ливан - Sputnik Արմենիա
Երևան–Բեյրութ–Երևան, կամ ինչով է Հայաստանը գերել լիբանանցիներին

Նշենք, որ Հայաստան-Սփյուռք համահայկական վեցերորդ համաժողովը մեկնարկել է սեպտեմբերի 18-ին: Համաժողովն անցկացվում է 4 ուղղությամբ՝ Հայաստանի զարգացման հիմնախնդիրներ, Հայաստանի Հանրապետության պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մարտահրավերների պայմաններում, Արտաքին քաղաքականության օրակարգ, Հայապահպանության հիմնախնդիրներ:

Մեծ պատվիրակություններ են ժամանել ՌԴ-ից (259), ԱՄՆ-ից (213), Ֆրանսիայից (92), Լիբանանից (107), Սիրիայից (44), Իրանից (56), Արգենտինայից (35), Կանադայից, Թուրքիայից, Վրաստանից: Առաջին անգամ համաժողովին մասնակցում են Մալայզիայի, Թայլանդի, Սինգապուրի, Ճապոնիայի, Մեքսիկայի, Եթովպիայի, Սուդանի, Մյամարի համայնքների ներկայացուցիչներ:

Մասնակիցների 35 տոկոսից ավելին կանայք են, մոտ 20 տոկոսն են կազմում երիտասարդները:

Լրահոս
0