00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սերժ Սարգսյանի մեսիջները, ալիևների սելֆին ու Թրամփի բացահայտումները

Բաժանորդագրվել
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանը խառնել է աշխարհը: 193 երկրի` հիմնականում նախագահներն այս անգամ հավաքվել են Նյու Յորքում հասկանալու համար՝ ուր է շարժվում աշխարհը: Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրել է ՀՀ նախագահի ուղերձները։

Դիանա Հարությունյան, Sputnik.

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ում ելույթ էր ունենում 5-րդ ու այդ պաշտոնում վերջին անգամ: Ապրիլից Հայաստանն այսպիսի ամբիոններից հավանաբար կներկայացնի վարչապետը: Ուստի, բնավ պատահական չէր, որ այս անգամ նախագահն ավելի ամփոփ էր ու կտրուկ: Ելույթի զգալի հատվածում թեման Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն էր, ավելի կոնկրետ` այն, թե ինչու մինչև հիմա խաղաղություն չկա:

«Հայաստանի նախագահը մեկ քայլ առաջ կանխեց 193 երկրի բարձրաստիճան ներկայացուցչների հարցադրումները. ԼՂ հիմնախնդիրը մարդու իրավունքների խնդիր է, և այն կարող է լուծվել միայն ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով: Սա Հայաստանի իշխանությունների դիրքորոշման վերահաստատումն էր այն մասին, որ Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար: Հենց սա էր նախագահի ամենակարևոր ուղերձը,- ասում է ամերիկագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում վաղը` սեպտեմբերի 21-ին, ելույթ կունենա Ադրբեջանի նախագահը: Նա հաստատ Ղարաբաղյան հակամարտության լուծումը կտեսնի միայն տարածքային ամբողջականության սկզբունքով, կանխատեսում է փորձագետը:

Մինչ այդ, հայ փորձագետների աչքից չի վրիպել՝ ալիևները ՄԱԿ են գնացել ընտանիքով՝ հայրը, մայրը, դուստրերից մեկը: Դժվար է ասել` որտեղ են Ադրբեջանի նախագահի մյուս աղջիկն ու փոքրիկ Հեյդարը, բայց ՄԱԿ-ում արված սելֆիների պակաս այս ընտանիքի անդամներն արդեն չունեն: Մնում է մեկը՝ ԱՄՆ նախագահ Թրամփի հետ, դրանք էլ հավանաբար կհրապարակեն ավելի ուշ:

«Բելառուսի նախագահին որդու հետ անձամբ հանդիպել եմ ՄԱԿ-ում, բայց այսպես, ամբողջ ընտանիքով… սա ընդունված պրակտիկա չէ»,- ասում է ամերիկագետը:

Թրամփի հետ սելֆիների ու լուսանկարների մի ամբողջ շարք է հրապարակվելու, քանի որ տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի ընդունելությունը: Թրամփը նախագահի պաշտոնում առաջին անգամ էր ՄԱԿ-ում ելույթ ունենում, և առաջին անգամ էր, որ հնչեց «Ամերիկան առաջինը» քաղաքականության հստակ ձևակերպումը:

Ըստ փորձագետի` աշխարհում Թրամփից ոչ ոք այսպիսի կոնկրետություն չէր սպասում: Նրա ելույթի արձագանքներն արդեն հեղինակավոր ամսագրերի առաջին էջերին են:

Նույնիսկ դահլիճից կարելի էր ենթադրել երկրներից ով ուր է գնում և ինչպիսի տրամադրություններով:

Серж Саргсян на форуме Армения-Диаспора - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանը՝ ՄԱԿ-ում. «Ադրբեջանն Արցախի համար միջնադարյան հետամնացության խորհրդանիշ է»

Իրանի նախագահն, օրինակ, ՄԱԿ-ում էր, բայց ԱՄՆ ղեկավարի ելույթին ներկա չէր, Իսրայելի վարչապետն էլ ամենաբուռն ծափահարեց, երբ Թրամփն ավարտեց Իրանի հասցեին քննադատությունը:

Հետաքրքիրն այն է, որ Թրամփը ոչինչ չասաց Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին: Վլադիմիր Պուտինը Նյու Յորք չէր եկել. ռուս-բելառուսական զորավարժություններին էր մասնակցում:

Փորձագետները չեն թաքցնում՝ Թրամփը գաղտնի չի պահում աշխարհից՝ իր վարչակազմը Ռուսաստանի հետ սառը պատերազմ չի հայտարարել: Հարաբերությունները ջերմացնելը առաջնահերթություն է:

ԱՄՆ պետքարտուղարն ու Ռուսաստանի արտգործնախարարն են հանդիպել ՄԱԿ-ում 7-րդ անգամ: Սիրական հիմնահարցն ու ահաբեկչության դեմ պայքարը առաջնահերթություն են երկու երկրների համար էլ:

Ի դեպ, հենց այստեղ է, որ, ինչպես ասում են, Հայաստանի նախագահն արեց իր «քայլ ձիով»-ը:

Հայաստանի նախագահն առաջին անգամ հայտարարեց՝ Հայաստանը պատրաստ է ավելացնել իր խաղաղապահ կոնտինգենտը: Ու դա պատրաստ է անել Սիրիայում:

Լրահոս
0