00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարգսյան. Իրականությունը ազատ և զարգացող, օր օրի ամրացող հայկական երկու պետություններն են

© Официальный сайт президента РАПоздравление Президента Сержа Саргсяна по случаю праздника независимости
Поздравление Президента Сержа Саргсяна по случаю праздника независимости - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ այսօր Պաշտպանության նախարարության վարչական համալիրում հրավիրել է տոնական ընդունելություն: Հանրապետության Նախագահն ընդունելության ժամանակ շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ:

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. Այսօր համայն հայության համար մեծ տոն է: Այսպես սկսեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր շնորհավորական ուղերձը: Նրա խոսքով՝ անկախ պետականության վերականգնումը մեր վաղեմի երազանքն էր, որն իրականություն դարձավ: Դա նաև պսակն էր այն տևական ու հերոսական պայքարի, որ մղել էին հայորդիների բազում սերունդները:

«Մենք այն երջանիկ սերունդն ենք, որն իր աչքերով տեսավ այդ մեծագույն օրը: Այդ օրվանից անցել է 26 տարի, որ քիչ ժամանակ չէ: Ժամանակն ընդհանրապես աշխատում է նրա օգտին, ով արդյունավետ է օգտագործում դա: Այս ընթացքում արվել է շատ բան, բայց պետք է խոստովանել, որ մենք միշտ չէ, որ առավելագույն արդյունավետությամբ ենք օգտագործել անցած 26 տարիները: Համոզված եմ, որ կարելի էր անել ավելին: Բայց մեր ընթացքը եղել է ճիշտ ուղղությամբ: Այսօր էլ մենք ճիշտ ուղու վրա ենք»,-ասաց ՀՀ նախագահը:

Каро Пайлян - Sputnik Արմենիա
Կարո Փայլանը՝ ՀՀ անկախության տոնին. Հպարտ եմ ուժեղ և ինքնավստահ Հայաստանով

Սերժ Սարգսյանն ասաց, որ պիտի փորձենք հետ բերել բաց թողածը, պիտի դա անենք մեր ուժերի նկատմամբ ունեցած մեծ հավատով և լավատեսությամբ:

«Հոռետեսները երբեք որևէ գործ չեն արել ո՛չ մարդկության, ո՛չ իրենց ժողովրդի համար: Աշխարհի բոլոր մեծագործություններն արել են լավատեսները: Արել են նրանք, ովքեր հավատացել են մարդուն, հավատացել են իրենց երկրին ու ժողովրդին և ընդհանրապես մարդկության ապագային: Լավատեսությունն իրականությունից կտրված լինելու և փուչ երազանքների մեջ չէ: Լավատեսությունն իրականությունը փոխելու վճռականության մասին է: Իրականությունն ավելի լավը դարձնելու ծրագրերի, նպատակների և իղձերի մասին»,-ասաց Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահը շեշտեց՝ ինքը լավատես է, հավատում է  մարդուն, ժողովրդի հավաքական ունակությանը:

«Վաղվա Հայաստանը աշխարհին ներկայանալու է որպես արագ զարգացող երկիր, որպես տեղեկատվական հասարակություն՝ զինված առաջադեմ տեխնոլոգիաներով: Աշխարհում այսօր տեղի ունեցող գիտատեխնիկական նոր հեղափոխությունը հայ ժողովրդի դաշնակիցն է: Մեր այդ հզոր դաշնակիցը փոխում է և դեռ փոխելու է գրեթե բոլոր պատկերացումները ռեսուրսների մասին, լինեն դրանք բնական, մարդկային, ֆինանսական և այլ»,-ասաց Սարգսյանը:

Торжественный Парад в честь 25-летия Независимости Республики Армения - Sputnik Արմենիա
Հայկական անկախության բանաձևը. կախում Հայրենիքից ու երազանքից

Նախագահը շեշտեց, որ անվտանգության հարցը թիվ մեկ հարցն է ցանկացած երկրի համար: Յուրաքանչյուրն այդ հարցը լուծում է՝ ելնելով իր պայմաններից և, հատկապես, ունակություններից: Անցած 26 տարիները միարժեքորեն ցույց են տվել, որ Հայաստանի և Արցախի Հանրապետությունները կենսունակ են և պաշտպանունակ:

«Ցույց են տվել, որ սին էին այն հեքիաթները, թե իբր շրջափակված Հայաստանը դատապարտված է ձախողման, իսկ նավթագազային Ադրբեջանն, անպայման, հասնելու է մեծ հաջողության: Ավելին`մեզ փորձում էին համոզել, թե իբր Ադրբեջանի տնտեսական հաջողությունները գրավական էին լինելու Արցախի և Հայաստանի ոչնչացման: Քարոզչական և քաղաքական առասպելների ամենադաժան, բայց արդարացի թշնամին իրականությունն է: Իսկ իրականությունը ազատ և զարգացող, օր օրի ամրացող ու շենացող հայկական երկու պետություններն են»,-ասաց երկրի ղեկավարը:

Նախագահն ընդգծեց՝ 1991 թվականի այս օրը մեր ժողովուրդը քվեարկեց անկախ ու ժողովրդավար Հայաստանի օգտին: Նման քվեարկություն իրականացնում է այն քաղաքացին, ով լավատես է և վստահ իր ուժերին:

Լրահոս
0