10:43 21 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
«Զվարթնոց» օդանավակայան

Քաղավիացիա. «Զվարթնոցի» գները տարածաշրջանում ամենաթանկը չեն

© Sputnik / Aram Nersesyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
15910

Թբիլիսիի և Երևանի օդանավակայանների գների միջև տարբերությունը մեծ չէ։ Հայաստանցիներից քչերն են այսօր նախընտրում մեկնել հարևան երկիր ու այնտեղից ինքնաթիռ նստել։ Պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, ասել է ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. «Զվարթնոցի» գները տարածաշրջանում ամենաթանկը չեն։ Անդրադառնալով Երևանի և Թբիլիսիի օդանավակայաններից թռիչքների գների տարբերության մասին հարցին` ասաց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։

Նրա խոսքով` հայաստանցիների ավելի փոքր հատվածն է այսօր նախընտրում ճանապարհորդել հարևան երկրի օդանավակայանից, որտեղ գները համեմատաբար ավելի էժան են։

«Եթե ժամանակին մենք ունեինք բավական լուրջ հոսքեր, որոնք գնում էին Թբիլիսիից չվերթ իրականացնելու, այս պահին, եթե մենք ունենք էլ նման դեպքեր, ապա դրանք միանշանակ շատ փոքր թիվ են կազմում»,– ասաց Ավետիսյանը։

Երևանյան և թբիլիսյան օդանավակայաններից իրականացվող թռիչքների տոմսերի գների համեմատությունը, Սերգեյ Ավետիսյանի խոսքով, ցույց է տալիս, որ երբեմն երևանյան գները նույնիսկ զիջում են թբիլիսյանին, բայց, որպես կանոն, հայաստանյան գները շուրջ 10-20%-ով թանկ են։

«Զվարթնոց» օդանավակայանից թռիչքների գնագոյացման վրա, ըստ քաղավիացիայի պետի, բացասաբար է ազդում նաև տոմսի արժեքի մեջ ներառված օդի 10 000 դրամ հարկը։

Փոխարենը Գյումրիի «Շիրակ» օդանավակայանն անհամեմատ ավելի էժան թռիչքների հնարավորություն է ընձեռում, քանի որ այս օդանավակայանում աերոնավիգացիոն սպասարկում իրականացվում է 50% զեղչով, իսկ օդերևութաբանականը` անվճար։

Էժան գնային քաղաքականության արդյունքում այս տարվա 8 ամիսների ընթացքում «Շիրակից» օգտվել է 56 243 ուղևոր, նախորդ տարվա 7065–ի փոխարեն։

«Զվարթնոցում» ևս այս ցուցանիշն աճել է 22%-ով` հունվար– օգոստոսին կազմելով 1 610 930 մարդ։

Քաղավիացիայի ծառայության պետը վստահ է, որ առաջիկայում ուղևորահոսքն ավելի կակտիվանա` շնորհիվ ԵՄ–ի հետ «ՀՀ–ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագրի, որը Երևանի հետ աշխատող բոլոր եվրոպական և Եվրոպայի հետ աշխատող տեղական ընկերություններին հնարավորություն կտա ուղիղ երկկողմ թռիչքներ իրականացնել եվրոպական բոլոր մայրաքաղաքներից դեպի Երևան և հակառ ուղղություններով։

Համաձայնագրի շուրջ Եվրոպական հանձնաժողովի հետ բանակցություններն ընթանում են ապրիլից, իսկ թե երբ այն կստորագրվի, Սերգեյ Ավետիսյանը դժվարացավ կանխատեսել։

Գլխավոր թեմաներ