08:37 04 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.38
  • GBP607.22
  • EUR540.89
  • RUB7.05
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
174 0 0

Արդենիս գյուղի խոզաբուծարանի կեղտաջրերը թափվում են բնության հատուկ պահպանվող տարածքում ընդգրկված լիճը։ Պատկան կառույցները խոստանում են լուծել հարցը։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. «Արփի» լիճ ազգային պարկի տարածքում ընդգրկված Արդենիս լիճն արդեն ավելի քան 7 տարի աղտոտվում է հարևանությամբ գործող խոզաբուծարանի կեղտաջրերով։ Արդենիսի բնակիչ Շաքրո Ղազարյանը վստահեցնում է, որ խոզաբուծական ֆերման ջրահեռացման համակարգ չունի, բոլոր կեղտաջրերը լցվում են լիճը։

«Խոզաբուծարանի տարածքը մի քանի օրը մեկ ախտահանում են, քիմիական նյութերը հոսում են լիճ, խոզաբուծարանի աշխատակիցների համար կառուցված հանրակացարանը կոյուղի չունի, կենցաղային ջրերն ու կոյուղաջրերն էլ են հոսում լիճ, էլ չեմ ասում` սպանդանոցի արյունն ու մնացած կեղտը»,– պատմում է Շաքրո Ղազարյանը։

Լճի աղտոտման հարցով մենք դիմեցինք «Արփի լիճ» ազգային պարկի տնօրենի գիտական գծով տեղակալ Արտակ Ֆարզացյանին։

Նա հայտնեց, որ հարցը պատասխանատուների հետ քննարկվել է, առաջարկվել են լուծումներ։

«Գյուղապետի հետ բանակցություններ են տարվում, որպեսզի խոզաբուծարանին կից սեպտիկ հոր փորվի»,– ասաց Ֆարզացյանը։ Մեր հարցին, թե ի՞նչ կապ ունի գյուղապետը խոզաբուծարանի հետ, պատասխանեց. «համայնքի ղեկավարն է, ասում են նաև` սեփականատերը»։

  • Խոզաբուծական ֆերմա` հատուկ պահպանվող տարածքում
    Խոզաբուծական ֆերմա` հատուկ պահպանվող տարածքում
    © Sputnik / Nelli Danielyan
  • Արտակ Ֆարզացյան
    Արտակ Ֆարզացյան
    © Sputnik / Арам Нерсесян
  • Շաքրո Ղազարյան
    Շաքրո Ղազարյան
  • «Արդենիս» լիճ
    «Արդենիս» լիճ
    © Sputnik / Aram Nersesyan
  • «Արդենիս» լիճ
    «Արդենիս» լիճ
    © Sputnik / Nelli Danielyan
1 / 5
© Sputnik / Nelli Danielyan
Խոզաբուծական ֆերմա` հատուկ պահպանվող տարածքում

Ի դեպ, գյուղացիները ևս պնդում են, որ խոզաբուծարանի սեփականատերն իրենց գյուղապետն է ու նույնիսկ համոզված են, որ նա ծանրակշիռ հովանավոր ունի կառավարությունում, ուստի և տարիներ շարունակ անարգել աղտոտում է բնությունը։

Մերգել Ղարիբյանն Արդենիսի գյուղապետի պաշտոնը զբաղեցնում է 2008թ.- ից։ Իսկ համայնքների խոշորացումից հետո, երբ Արդենիսը հարակից մի քանի գյուղերի հետ միացվեց Արփի համայնքին, Ղարիբյանն ընտրվեց Արփի համայնքի ղեկավար։

Գլխավոր թեմաներ