00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ժակ Օկջյան. «Ես կատարեցի պապիս պատգամը»

© Sputnik / Asatur YesayantsЖак Окджян в гостях у радио Sputnik Армения
Жак Окджян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայրենասիրությունը միայն ամպագոռգոռ բառերը չեն, հայրենասիրությունը Հայաստանում ապրելն ու Հայաստան վերադառնալն է։ Ժակի պապերն ապրեցին ու մահկանացուն կնքեցին օտար ափերում` անկատար թողնելով հայրենիք վերադառնալու երազանքը։ Պապը մահից առաջ պատգամեց` հայի տեղը Հայաստանն է։ Թոռն էլ կատարեց պապի պատգամը։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik, Ամալյա Պապյան. Ժակ Օկջյանը ծնվել և իր մանկությունը անցկացրել է Լիբանանում`Բեյրութում։ Այստեղ է ստացել նաև իր մասնագիտական կրթությունը, ավարտել կոնսերվատորիայի երգի բաժինը։ Այսօր Ժակ Օկջյանն ամենևին էլ պատանի չէ, բայց առաջին անգամ է Հայաստանում։ Եկավ առաջին անգամ և վճռեց մնալ ընդմիշտ։ Թեև ընդամենը հաշված ամիսներ է, որ Հայաստանում է, բայց արդեն հասցրել է հայկական քաղաքացիություն ընդունել և հպարտությամբ է ցուցադրում իր հայկական անձնագիրը:

«Սրա մասին երազում էին իմ նախնիները»,- դողացող շուրթերով ասում է երգիչը։

Ժակն ապրել է 5 երկրում, երգում է 6 լեզվով, բայց հայերեն երգին առանձնահատուկ վերաբերմունք ունի։

«Իմ նախնիները կոտորածից առաջ ապրել են Կիլիկիայում, սակայն ինչպես շատերի, իմ ընտանիքի ճակատագրում նույնպես Մեծ եղեռնն անջնջելի հետք է թողել։ Իմ տատն ու պապը մեծ ողբերգություն են տեսել, սակայն կարողացել են ապրելու ուժ գտնել։ Մեր ընտանիքում հայրենասիրության զրույցը չէր դադարում, հայապահպանությունն ու լեզվին տիրապետելը առաջնային նշանակություն ուներ,- պատմում է լիբանանահայ երգիչը: — Դեռ մանկուց ապրելով օտար երկրում` սիրահարված էի հայ երգին, հիշում եմ, թե ինչ սրտի թրթիռով էի սպասում հայ երգի ժամին ռադիոյով»։

Статуя Русалки, озеро Севан, Армения - Sputnik Արմենիա
«Հայաստան. հոգու շոշափում». հուզիչ պատմություն, որը գրավել է սոցցանցերը

Ընտանիքի բոլոր երեխաները հաճախում էին հայկական դպրոց. հայերենին տիրապետելը պատվի հարց էր։ Հայտնվելով նոր միջավայրում` Ժակը ցանկացած երկրում հայախոս մարդ էր փնտրում հարազատ լեզվով խոսելու համար։

«Անհավանական է, բայց երբ հայերեն եմ խոսում, հոգիս ջերմանում է, երբ հայերեն եմ երգում եմ, անհնար է` չհուզվեմ։ Այսօր, երբ որոշում կայացրի ապրել Հայաստանում, ինձ երջանիկ եմ զգում, շուրջ բոլորս հարազատներ են, չկա օտար մեկը: Հայ է, ուրեմն իմ բարեկամն է, հայերեն է խոսում, ուրեմն իմ ընկերն է»,- ասում է նա։

Վերջին երկիրը, որտեղ ապրել է Ժակը, Բրազիլիան էր: Այնտեղ քչերը գիտեն հայի և Հայաստանի մասին, սակայն դա չէր խանգարում երգել հայերեն։ Անկախ հանգամանքից, թե ինչ ազգի ներկայացուցիչների համար է կատարում, երգացանկում պարտադիր լինում է առնվազն մեկ հայերեն երգ:

«Ես դա իմ առաքելությունն եմ համարում, — ասում է երգիչը: — Բրազիլիայում, բրազիլական եկեղեցում ինձ թույլ տվեցին երգել «Տեր ողորմեան», բոլոր ներկաները, կարծես, կախարդված լինեին»,- ասում է նա:

Ժակը վստահեցնում է` հայերեն աղոթքն այլ կերպ է հնչում նույնիսկ նրանց համար, ովքեր չեն հասկանում այդ լեզուն։

Լրահոս
0