00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞վ էր աշուղ Ադաշը, և ի՞նչ է գրված նրա տապանաքարին

© Sputnik / Armenuhi MkhoyanГородское кладбище Гюмри. Могила отца Ивана Гюрджиева Ашуга Адаша
Городское кладбище Гюмри. Могила отца Ивана Гюрджиева Ашуга Адаша - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան շարունակում է միստիկ փիլիսոփա Գեորգի Գյուրջիևի մասին պատմող նյութերի հրապարակումը: Այս անգամ պատմաբան, գյուրջիևագետ Արթուր Նիկողոսյանի հետ անդրադարձը նրա հոր՝ Իվան Գյուրջիևի (Հովհաննես Գյորգիադի) մասին է:

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գեորգի Գյուրջիևի հայրը՝ Իվան Գյուրջիևը, զբաղվում էր փայտագործությամբ և երբ 1878 թվականին Կարսի մարզը միացվեց Ռուսական կայսրությանը, այնտեղ բուռն շինարարություն ծավալվեց և Գյուրջիևն իր ընտանիքով տեղափոխվեց Կարս, որտեղ սեփական արհեստանոց բացեց:

Дом мистического философа Георгия Гюрджиева в Гюмри - Sputnik Արմենիա
Գյուրջիևի առեղծվածը. հայրական տունն ու ծնողները

Հենց Կարսում Գեորգին սկսեց հաճախել նորաբաց զինվորական եկեղեցուն կից ծխական դպրոց: Այստեղ վանահայր Բոշի և քահանա Բոգաևսկու օգնությամբ նա սկսեց ծանոթանալ ուղղափառ քրիստոնեության դավանանքին: Սակայն, ինչպես ինքը՝ Գյուրջիևն է վկայում, մանկության ու պատանեկության տարիներին ամենաշատ գիտելիքը նա ստացավ հորից:

Լավ հյուսն լինելուց բացի, հայրը նաև աշուղ էր, և դա է պատճառը, որ նա ավելի շատ հայտնի է աշուղ Ադաշ անունով: Ինչպես տեղեկացնում է պատմաբան, գյուրջիևագետ Արթուր Նիկողոսյանը, բազմակողմանի զարգացած այդ մարդը հաճախ էր որդուն իր հետ տանում այն ժամանակ շատ տարածված աշուղական մրցումների՝ մեջլիսների, որտեղ ապագա մեծ մտածողը շփվում էր ժողովրդական իմաստության կրողների՝ աշուղների հետ, ծանոթանում համամարդկային դյուցազներգությանն ու առասպելներին:

© Sputnik / Armenuhi MkhoyanԱրթուր Նիկողոսյան
Артур Никогосян у могилы отца Ивана Гюрджиева Ашуга Адаша - Sputnik Արմենիա
Արթուր Նիկողոսյան

Աշուղ Ադաշը նահատակվում է 1918 թվականին՝ թուրք հրոսակների ձեռքով: Գյուրջիևը մահվանից առաջ իր հետևորդներին կտակել է գտնել հոր՝ աշուղ Ադաշի շիրիմը և մի տապանաքար տեղադրել, որի վրա գրված կլինենն հետևյալ խոսքերը.

«Նա պատկանում է մեզ:
Մենք պատկանում ենք նրան:
Մեր մտերմությունն անսահման է»:

1981 թվականին Գյուրջիևի հետևորդներ Ջեյմս Ջորջը Կանադայից և Իվան Խալատկովը՝ Ռուսաստանից եկան Հայասատն և գտնելով Գյուրջիևի հոր շիրիմը, վրա դրեցին տապանաքար՝ գյուրջիևյան հանրահայտ խոսքերով: Փիլիսոփայի հոր գերեզմանի տապանաքարին միայն մեկ անճշտություն կա՝ մահվան տարեթիվ գրված է 1917 թվականը, սակայն պետք է լիներ 1918:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրու քաղաքային հին գերեզմանոցը
Городское кладбище Гюмри - Sputnik Արմենիա
Գյումրու քաղաքային հին գերեզմանոցը

Գյումրու քաղաքային հին գերեզմանոցն ընդգրկված է Շիրակի մարզի պատմությանն և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Նշված տարածքում հանգչում են մի շարք նշանավոր մարդիկ,այդ թվում՝ փիլիսոփա Գյուրջիևի հայրը՝ աշուղ Ադաշը:

Լրահոս
0