00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆուդ – փորձագետ․«Հայաստանը մեծ ապագա ունի գաստրոնոմիական տուրիզմում»

© Sputnik / Asatur YesayantsАнна Еловикова (Ованнисян)
Анна Еловикова (Ованнисян) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայերը չեն գիտակցում իրենց երջանկությունը, քանի որ այստեղ, ի տարբերություն շատ երկրերի, միշտ լինում է միգ, բանջարեղեն, թարմ կանաչի ու միս, համոզված է Հյուսիսային Կովկասի ռետորանատերերի միության նախագահ Աննա Ելովիկովան (Հովհաննիսյան)։ Նա Երևան է ժամանել Yerevan Food Fest ուտելիքի առաջին փառատոնի շրջանակում։

Հայաստանի ֆուդ- ինդուստրիայի, փառատոնի դերի, հայկական ծագման, խոհարարների նշանակության մասին Աննան պատմեց Sputnik Արմենիային։ Զրուցել է Լաուրա Սարգսյանը։

-Ինչպե՞ս եք գնահատում ուտելիքի առաջին փառատոնն ու ինչո՞ւ եք ժամանել։

— Ես հայ եմ ու ինձ համար Հայաստանը տուն է, թեև ծնվել ու մեծացել եմ Ռուսաստանում։ Հայաստանում լինելու յուրաքանչյուր հնարավորություն երջանկություն է։ Այսօր ես այստեղ եմ YerevanFoodFest փառատոնի շրջանակում։

Фестиваль еды Yerevan Food Fest прошел в Английском парке Еревана - Sputnik Արմենիա
Երևանյան Food Fest․ ինչո՞վ զարմացրին հայ խոհարարները

Ցանկացած գաստրոնոմիական փառատոնի առաքելությունն է՝ մի հարթակում միավորել մեծ քանակությամբ հյուրերի ու այն մարդկանց, որոնք նրանց համար պատրաստում են։ Հաճախ ռեստորանում մենք չգիտենք՝ ով է մեզ համար պատրաստում։ Խոհարար լինելը շատ բարդ է, դա ստեղծագործական աշխատանք է, ու հոգեկան մեծ ուժ է պահանջում։ Խոհարարները հյուրերի, հաճախորդների հետ հետադարձ կապի կարիք ունեն։ Նրանց համար լավագույն գովեստը՝ երբ իրենց ստեղծագործությունը հավանում են։

-Դուք ակտիվ զբաղվում եք ֆուդ-ուղղությամբ, ի՞նչն է ձեզ այս ոլորտ բերել։

— Ամբողջ կյանքիս ընթացքում պատրաստում եմ, ինչպես և մայրս, տատիկներս, մորաքույրներս ու հորաքույրներս։ Համեղ պատրաստել ու կերակրելն ինձ համար բնական է։ Դրա համար որոշեցի սիրելի զբաղմունքս բիզնեսի վերածել։

-Ո՞ր խոհանոցի ուտեստն եք նախընտրում պատրաստել տանը։

— Ցանկացած, բայց, հիմնականում, հայկական, կովկասյան։ Ես Հյուսիսային Կովկասում եմ ապրում ու կարծում եմ, որ մեր խոհանոցները նման են. նույն ձավարը, կաթնամթերքը միրգը, բանջարեղենը, միայն մի տարբերությամբ՝ Հայաստանում համն ավելի լավն է, վառ ու հագեցած։

Կարծում եմ՝ կովկասյան խոհանոցը բաղկացած է պարզ, հասանելի մթերքից։ Դրանք հեշտ է ձևափոխել, համադրել ու նոր համեր ստանալ։ Բոլոր ուտեստների հիմքում այն մթերքի բազան է, որին մենք սովոր ենք։

-Ի՞նչ խնդիրներ կան Հայաստանի ռեստորանային ոլորտում։

— Ռեստորանային բիզնեսն ամենաբարդերից է։ Եթե այս բիզնեսում դու ինչ-որ բան վաճառում ես ու քո գումարը ստանում, ապա այստեղ անհրաժեշտ է ավելի շատ ջանք գործադրել։ Արդյունքի հասնելու համար պետք է ավելի շատ աշխատել, ամեն վայրկյան հսկել իրավիճակը։

Блюда Люси-Фишер Карапетян - Sputnik Արմենիա
Լոս Անջելեսի հայտնի հայուհին կամ հայ տղամարդն ու քյաբաբը

Հայաստանը մեծ ապագա ունի գաստրոնոմիական զբոսաշրջության տեսանկյունից։ Զբոսաշրջությունը հարկավոր է հենց այս ոլորտից զարգացնել, իսկ փառատոնը մասամբ կարող է օգնել այդ հարցում։ Դուք մեծ առավելություն ունեք՝ որակյալ մթերք։ Ես բազմիցս նշել եմ՝ տեղացիները չեն գիտակցում իրենք երջանկությունը։ Հայաստանում միշտ միրգ, բանջարեղեն, թարմ կանաչի, միս կա։ Եթե Հայաստանը շարունակի արտադրել այս ամենը, ապա նա կարող է ինքն իրեն կերակրել, ինչը ներկայումս առաջնահերթ է։

-Ի՞նչ ապագա ունի հայկական գինին, շատերը կարծում են, որ այն գրավել է համաշխարհային շուկան։

— Այն գրավում է համաշխարհային շուկան։ Հայկական գինի կա ռուսական շատ քաղաքների խանութներում։ Հյուսիսային Կովկասում հայկական գինիները հարգանք են վայելում, մենք էլ ենք այն շատ սիրում։ Գինին կենդանի մթերք է։ Կարելի է գինու հիանալի կուպաժներ անել, որոնք կկարողանան մրցել ցանկացած եվրոպական գինու հետ։

-Հայաստանից ձեզ հետ ի՞նչ եք տանում։

— Ամեն ինչ, ինչ մաքսակետում կթողնեն․ գինի, չիր, պանիր, սուջուխ, բաստուրմա, թզի մուրաբա, խեցեղեն, ոսկերչական իրեր, կտոր։

Տանում են հետս հպարտությունը, որ իսկական հայ եմ, որ այսպիսին եմ ծնվել։ Ավելի ու ավելի եմ համոզվում, որ Աստված ինձ սիրում է, քանի որ հայ եմ ծնվել։ Դրա համար հետս տանում եմ այն համոզմունքը, ու երջանկություն է լինել այս ազգի մի մասը, հատկապես՝ ինչ-որ բան անել ու օգուտ բերել։ Ինձ համար այստեղ լինելն ու օգտակար լինելն, ասես, մոր ձեռքը համբուրել լինի։ Դա շատ կարևոր է և անհրաժեշտ հոգուս ու սրտիս համար։

Լրահոս
0