00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական գիտությունը Ռուսաստանի օգնության կարիքն ունի

© Sputnik / Asatur YeayantsОльга Васильева и Левон Мкртчян
Ольга Васильева и Левон Мкртчян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը կարծում է, որ ժամանակն է հայ–ռուսական համագործակցությունը խորացնել գիտության ոլորտում։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. Ինժեներական կրթության ու բնական գիտությունների ոլորտի ծրագրերը համապատասխան ռուսական կենտրոնների օժանդակության կարիքն ունեն, ասաց Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ռուս գործընկեր Օլգա Վասիլևայի հետ հանդիպումից հետո։

Հանդիպման ընթացքում քննարկվել է ընդհանուր կրթության, նաև բարձրագույն կրթության ոլորտում համագործակցելու թեման։

«Ժամանակն է խորացնել համագործակցությունը, այդ տեսակետից ինժեներական ու տեխնիկական մասնագիտությունների ու բնական գիտությունների հզոր կլաստերների ձևավորման մեր քաղաքականությունը համապատասխան ռուսական կենտրոնների աջակցության կարիք ունի։ Առաջիկայում նոր ծրագրեր կմշակվեն», —նշեց նախարարը։

Նրա խոսքով` կողմերը կարևորել են երկու երկրի մանկավարժական կոլեկտիվների համագործակցությանը, քանի որ Հայաստանին շատ է հետաքրքրում ռուսական կողմի պրակտիկան` փոքր դպրոցների կառավարման մեթոդաբանությունը։

«Բացի այդ, կարևոր է ուշադրություն դարձնել այն փաստին, որ Ռուսաստանում կրթություն ստացած հայ ուսանողները վերադարձել են հայրենիք ու այստեղ են կիրառել ստացած գիտելիքները։ Այդ առումով կարևոր նշանակություն ունեն Հայաստանում ռուսական բիզնեսի ստեղծած աշխատատեղերը» —ասաց Մկրտչյանը։

Заседание Правительства РА. Левон Мкртчян - Sputnik Արմենիա
Լևոն Մկրտչյան. «Ռուսերենի շուրջ աղմուկը քաղաքականացված է»

Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան իր հերթին նշեց, որ կրթության և գիտության ոլորտում ռուս-հայկական հարաբերությունները պատմական արմատներ ունեն։

«Հայաստանի տարածքում ռուսական մի քանի բուհ է գործում` Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղը, Պլեխանովի անվան համալսարանը։ Մեծ թվով ուսանողեր սովորում են ՀՌՀ-ում, որն այս տարվա սեպտեմբերին նշեց 20-ամյակը, իսկ դա կարևոր հոբելյան է։ Ռուսական բուհերի մասնաճյուղերում սովորող ուսանողների թիվը հասնում է 3500-ի», —ասաց Վասիլևան։

Նա նշեց, որ Ռուսաստանն ու Հայաստանը քիչ աշակերտներ ունեցող դպրոցներ շատ ունեն։ Այդ կապակցությամբ կողմերը քննարկել են մեթոդաբանությունն ու արդեն պատրաստ են հայ գործընկերներին ներկայացնել այդպիսի դպրոցներում դասավանդելու վերաբերյալ նախնական մշակումները։

Բացի այդ, նրա խոսքով` Հայաստանը հետաքրքրված է ՏՏ ոլորտում աշխատող ինժեներական կադրերի ու երիտասարդ մասնագետների պատրաստմամբ։

«Մենք պատրաստ ենք ընդլայնել մեր համագործակցության ուղղությունը, ռուսական շատ բուհեր անմիջական կապ ունեն այդպիսի մասնագետների պատրաստման հետ։ Մենք անում ենք հնարավոր ամեն բան, որպեսզի այդ մասնագիտությունների գծով ընդունվողների քանակն ավելանա Հայաստանից», —հավելեց Վասիլևան։

Հանդիպումից հետո ռուսական պատվիրակությունը հայ գործընկերների հետ Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, այնուհետև պատվիրակներն այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան։

Լրահոս
0