00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոսատոմը հայ ուսանողներին «միջուկային արվեստ է» ցուցադրել

© SputnikВыставка "ТВЭЛ как искусство создания энергии"
Выставка ТВЭЛ как искусство создания энергии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանում բացվել է «TVEL-ը որպես էներգիայի ստեղծման արվեստ» գեղարվեստա-արդյունաբերական ցուցահանդեսը։

ԵՐԵՎԱՆ, 25 Սեպտեմբեր — Sputnik. ROSATOM TVEL վառելիքային ընկերությունը ԵՊՀ–ում այսօր անցկացրեց «TVEL-ը որպես էներգիայի ստեղծման արվեստ» գեղարվեստա-արդյունաբերական ցուցահանդեսը։

«TVEL-ը որպես էներգիայի ստեղծման արվեստ» գեղարվեստա-արդյունաբերական ցուցահանդեսը TVEL վառելիքային ընկերության արտ-նախագիծն է, որի առաքելությունն է բացահայտել միջուկային վառելիքի արտադրության գործընթացների և տեխնոլոգիաների, աշխատակազմի, սարքավորումների, գործիքների և նյութերի ներդաշնակության էսթետիկական կողմը։

Армянская АЭС - Sputnik Արմենիա
Էներգետիկ հակասություններ. հայկական ԱԷԿ-ը և ԵՄ քաղաքականությունը

Նախագծում համաշխարհային արվեստի գլուխգործոցներ են կիրառվել` միջուկային վառելիքի ցիկլի և դասական գեղարվեստական պատկերների միջև անկրկնելի վիզուալ ասոցիացիաներ ստեղծելու համար։

«Համաշխարհային արվեստի, ճարտարապետության, նկարչության լավագույն նմուշների հետ ասոցիատիվ զուգահեռներ տանելու միջոցով ուսանողները հասկանում են, որ մեր տեխնոլոգիաները արդյունաբերական արտադրանքի պսակն են», – Sputnik Արմենիային ասաց ROSATOM TVEL վառելիքային ընկերության փոխնախագահ Կոնստանտին Սոկոլովը։

Բացի ցուցահանդեսից, ԵՊՀ–ում դասախոսություն ներկայացվեց ատոմային էներգետիկայի ոլորտում հայ–ռուսական համագործակցության մասին։

«Մեր առաքելությունն առաջին հերթին մարդասիրական համագործակցությունն է։ Ուզում ենք փոխանցել մեր գիտելիքներն եկող սերնդին, այս պարագայում` ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողներին, որոնք ընտրել են ռեակտորների սպասարկումն ու միջուկային ֆիզիկայի ոլորտը», – ասաց Սոկոլովը։

Այս դասախոսությունը, նրա խոսքով, ուղղված է ատոմային էներգետիկայի հանրահռչակմանը։ Այն պատմում է աշխարհում ռուսական միջուկային էներգետիկայի դերի, ինչպես նաև այդ ոլորտում հայ-ռուսական համագործակցության մասին։

Նա հիշեցրեց, որ հայ ուսանողների համար քվոտավորման համակարգ է գործում մի շարք ռուսական համալսարաններում, որոնք առնչություն ունեն ֆիզիկա առարկայի հետ։

Николай Павлович Лаверов - Sputnik Արմենիա
Մահացել է Հայկական ԱԷԿ-ի անվտանգությունը հիմնավորած ականավոր երկրաբանը

ROSATOM TVEL ընկերության մասնագետների կողմից ԵՊՀ–ում անցկացված դասախոսությունը ուսանողներին մանրամասն ծանոթացրեց միջուկային վառելիքի արտադրման և շահագործման թեմայի հետ, վառելիքի, որի մատակարարումը Մեծամորի ԱԷԿ էլեկտրաէներգետիկայի ոլորտում ռուս-հայկական համագործակցության հիմքն է։

Բացի այդ, բացված «Миру – МИР» հաղորդակցման հարթակի հիման վրա նախատեսվում է միջազգային ցանցային ուսանողական միություն ստեղծել, որի առաքելությունը կլինի ատոմային էներգետիկայի և արդյունաբերության ոլորտում ֆունդամենտալ հիմքերի և կիրառական գիտելիքների հանրահռչակումը։ Այս նախաձեռնության շրջանակներում առաջին հենակետային բուհերը կլինեն ԵՊՀ–ն և ՌԴ ԱԳՆ ՄՀՄՊՀ էներգետիկ քաղաքականության և դիվանագիտության միջազգային ինստիտուտը։

«ՏՎԷԼ» վառելիքային ընկերության պատվիրակության աշխատանքային այցը Երևան` փոխնախագահ Կոնստանտին Սոկոլովի գլխավորությամբ, ևս մեկ քայլ է գիտակրթական ոլորտում Հայաստանի հետ Ռոսատոմի համագործակցության զարգացման համար, որն արդեն ի քանի տարի է ինչ ակտիվորեն զարգանում է։ Հայ դպրոցականների և ուսանողների համար շնորհանդեսներ, դասախոսություններ, օլիմպիադաներ կանցկացվեն, դրանցում հաղթածները հնարավորություն կստանան շարունակելու ուսումը Մոսկվայում «ՄԻՖԻ» ազգային հետազոտական միջուկային համալսարանի մագիստրատուրայում։

Լրահոս
0