20:57 07 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.03
  • GBP627.41
  • EUR530.47
  • RUB7.50
Երևան

Երևանի երկնքում տարօրինակ «օբյեկտ» է հայտնվել. թռչող սա՞րք է, թե՞ գիսաստղ

© Sputnik / Джули Хачатрян
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
152841

Սեպտեմբերի 26–ի երեկոյան Երևանի երկնքում անսովոր երևույթ է նկատվել։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. Այսօր Երևանի երեկոյան երկնքում անոմալ երևույթ է նկատվել, ականատեսը հասցրել է լուսանկարել վառ լույսը և լուսանկարները տրամադրել է Sputnik Արմենիային։

Լուսանկարներն արվել են Շենգավիթ շրջանում երեկոյան մոտավորապես 19:30-ին։

Լուսանկարներում լուսավոր բիծ է երևում, որի շուրջ վառ լուսավորություն է տարածվում։

  • Երևանի երկնքում հայտնված տարօրինակ «օբյեկտը»
    Երևանի երկնքում հայտնված տարօրինակ «օբյեկտը»
    © Sputnik / Haykuhi Mesropyan

1 / 4
© Sputnik / Haykuhi Mesropyan
Երևանի երկնքում հայտնված տարօրինակ «օբյեկտը»

«Երկնքում ասես լապտեր լիներ։ Չգիտեմ` երբ այն առաջացավ։ Պատահաբար տեսա։ Իմ նկատելուց հետո օբյեկտը միայն երկու րոպե երկնքում մնաց։ Չքվելուց առաջ բիծը մեծացավ, հետո անհետացավ», — Sputnik Արմենիային պատմեց Հայկուհի Մեսրոպյանը։

Գիտա՞ստղ էր սա, թե՞ այլմոլորակայիններն էին մեզ հյուր եկել. պատասխանը որոշեք ինքներդ։

Sputnik Արմենիայի որոշ աշխատակիցներին սա մի դեպք հիշեցրեց. 80-ականների վերջին, 90-ականների սկզբին Երևանի երկնքում բավականին հաճախ էին անոմալ երևույթներ հայտնվում։ Կապույտ երկնքում բաց բծեր էին հայտնվում ցերեկային ժամերին։ Երկնքում երկար ժամանակ անշարժ մնալուց հետո «ՉԹՕ»-ն եռանկյունաձև էր դառնում ու պտտվում բումերանգի պես։

Youtube-ում հրապարակված տեսահոլովակները վկայում են, որ նման երևույթ այսօր դիտվել է ոչ միայն Հայաստանում։

Գլխավոր թեմաներ