00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Լևոն Ստեփանյան
Տավուշում սահմանազատման հետևանքով կորցնում ենք մեզ համար նպաստավոր բարձունքները.Ստեփանյան
09:12
13 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:34
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:51
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գուդ բայ, Ամերիկա. Ինչի են դատապարտված Հայաստանին Ռուսաստանից կտրելու ԱՄՆ–ի փորձերը

© AFP 2024 / SAUL LOEB Дональд Трамп
Дональд Трамп - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը հույս ունի, որ ամերիկացիները, վերջապես, կհանեն կրկնակի հարկումը, բայց ի՞նչի փոխարեն են նրանք պատրաստ դա անել։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Հայաստանի ու Միացյալ Նահանգների հարաբերությունների մասին խոսենք անկեղծորեն, այնպես, ինչպես իրականում կա։ Ու ստացվում է, որ գործերը, մեղմ ասած, այնքան էլ լավ չեն։ Ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական իմաստով։ Դա առավել զարմանալի է, քանի որ մենք սովոր ենք այն մտքին, որ մենք` հայերս, Ամերիկայում մեծ, լուրջ ու շատ բանի ընդունակ սփյուռք ունենք։

Այն ընդունակ է անհրաժեշտության դեպքում Կոնգրեսում կամ Սենատում հայրենիքի շահերն առաջ տանել… Իսկ անհրաժեշտության դեպքում` նաև համաշխարհային գերտերության համար նախագահ գտնել։ Մեր հարաբերություններն իրո՞ք այդպիսինն են։

Արցախը` որպես լակմուսի թուղթ

Հասկանալի է, որ Միացյալ Նահանգների ներկայացուցիչը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է։ Ու այդ առումով մենք ուղղակի պարտավոր ենք հաշվի նստել այն դիվանագետի կարծիքի հետ, որն արցախյան հարցի շուրջ իր գերտերության կարծիքն է ներկայացնում։ Առնվազն, պետք  է ուշադիր լսենք։

Видеомост с армянскими миротворцами в Афганистане и Косово в МИД РА. Ричард Миллз - Sputnik Արմենիա
Ֆինանսների նախարարը պատասխանել է ԱՄՆ դեսպանին

Ի դեպ, մենք հենց այդպես էլ անում ենք, թեև Մինսկի խմբի փոփոխվող ամերիկյան համանախագահների կարծիքը հեռու է Հայաստանի ու Արցախի ժողովրդի համար ընդունելի կարծիքից։

Օրինակ, ամերիկյան համանախագահի հայտարարությունն այն մասին, որ անհրաժեշտ է որոշ հողեր հանձնել Ադրբեջանին, նրա հանդեպ համակրանքը չավելացրեց։

Հատկապես, որ խոսելով ամեն ինչի մասին, նա  ոչ մի անգամ չի ասել թե ինչ է անհրաժեշտ հայաստանցիների ու արցախցիների համար ընդունելի հանրապետության կարգավիճակ ստեղծելու համար։ Չենք խոսում արդեն այն մասին, որ ամերիկացիները ոչ բառ չեն ասել, որ ժամանակակից Ադրբեջանն Արցախի տարածքի վրա ընդհանրապես իրավունք չունի, քանի որ պետությունը կազմավորվել է միայն Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ արցախցիներն արդեն անցկացրել էին իրենց հանրաքվեն` Խորհրդային Ադրբեջանից անկախանալու վերաբերյալ։

Հայաստանի և ԱՄՆ–ի փոխհարաբերությունների քաղաքական բաղադրիչը

Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրից այն կողմ մեր երկրի և Ամերիկայի հարաբերությունների դիվանագիտական  պարադիգմային, այդ մասին կարելի է խոսել բացառապես ԱՄՆ աշխարհաքաղաքական շահերի առումով, որոնք չգիտես ինչու, ինչպես տարածաշրջանում, այնպես էլ գլոբալ քաղաքականության մեջ Հայաստանի քաղաքական շահերին հակասում են։

Ստեղծված իրավիճակում Հայաստանը միայն Իրանի վրա կարող է վստահ լինել, որը հայերի համար, հավանաբար, տարածաշրջանում միակ իրական և վստահելի գործընկերն է։ Իսկ Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի տարածաշրջաններում ամերիկացիների վարած քաղաքականությունը միանշանակ է` Արևմուտքի համար Իրանը ոչ միայն հակառակորդ է, այլ թշնամի, որի հետ պայքարելու են բոլոր հավանական միջոցներով։

Арман Ванескегян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Իրականում. ռուս-ամերիկյան հարաբերություններըը ինչ-որ տեղ ցուցադրական բնույթ են կրում

Կամ դիտարկենք, ասենք, ամերիկացիների հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակից և ՀԱՊԿ ու ԵԱՏՄ գործընկեր Ռուսաստանի հետ։ Այդ առումով, մեր մեջ ասած, բավականին օրինակելի դարձան օրերս Հայաստան և Արցախ այցելած ամերիկացի կոնգրեսականների արտահայտությունները։

Հիշենք մեր հայրենակցուհի, կոնգրեսական տիկին Ջեքի Սփիր Կանչելյանի ձևակերպումները, որը Երևանում ամենայն լրջությամբ խոսում էր այն մասին, որ Հայաստանի խնդիրը էներգակիրներն են։ Ավելի ճիշտ, դրանց բացակայությունը, որի պատճառով մեր երկիրը Ռուսաստանից կախվածության մեջ է։ Եվ նրանք` ամերիկացի կոնգրեսականները, ինչպես նաև ողջ Ամերիկան, անելու են հնարավոր ամեն բան, մեզ այդ կախվածությունից ազատելու համար։

Ավելին, տեղական որոշ հրապարակումներից դատելով, նա փորձել է ակնարկել, որ Ռուսաստանը ուզում է վերականգնել Խորհրդային Միությունը և հենց դրա համար նրան (Ռուսաստանին) անհրաժեշտ է  Հայաստանը։

Սակայն չի ասել, որ ամերիկացիներին շատ է պետք Ռուսաստանից կտրել Հայաստանը, որպեսզի Ռուսաստանին «փակի» Կովկասյան լեռնաշղթայի այն կողմում։ Որպեսզի դրանից հետո արդեն, օգտվելով տարածաշրջանում ստեղծված խառնաշփոթից, էներգակիրների եվրոպական շուկա հանի  նավթն ու գազը` Պարսից ծոցից շրջանցելով ռուսներին։

Հայաստանի և ԱՄՆ–ի տնտեսական համագործակցությու՞ն

Եվ ընդհանրապես, ամերիկացիները վերջին շրջանում շատ են ճնշում գործադրում էներգակիրների թեմայով։ Հետաքրքիր է, թե ի՞նչ են նրանք առաջարկում, բացի հայկական էներգետիկայի ոլորտում հեքիաթային 8 մլրդ ներդրումից։

Торгпредство РФ в Вашингтоне - Sputnik Արմենիա
Առգրավվել է ԱՄՆ-ում ռուսական դիվանագիտական սեփականությունը. ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է

8 մլրդ. իհարկե ավելի քան գայթակղիչ է հնչում մի երկրի համար, որի բյուջեն կազմում է 4 մլրդ։ Մյուս կողմից` ու՞ր և ինչպե՞ս են ամերիկացիները մտադիր ներդնել այդ փողերը։ Չէ՞ որ նույնիսկ  ամերիկյան Contour Global  ընկերության կողմից Որոտանի կասկադի ձեռքբերումը (սա Հայաստանում ամերիկացիների արված ամենամեծ ներդրումն էր) լուրջ խնդիրների հանգեցրեց։

Պարզվում է, ինչպես պատմեց Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, գործարքը ձևակերպվել էր դուստր ձեռնարկության միջոցով, որը գրանցված է Լյուքսեմբուրգում։ Կրկնակի հարկումից խուսափելու համար, ինչը մինչ օրս պնդում է ԱՄՆ–ն։ Այսինքն` որևէ ամերիկական ներդրում մենք Հայաստանում ընդհանրապես չունե՞նք։

Ու թեև Հայաստանն այսօր նախատեսում է, որ ամերիկացիները կչեղարկեն կրկնակի հարկումը (դրա համար նույնիսկ ինչ-որ նախագծեր են նախապատրաստում մի քանի պետություններին ներկայացնելու համար, այդ թվում ԱՄՆ–ին), ինչ-որ բան հուշում է, որ Ամերիկայից ներդրումները միտված են այն քաղաքական պարադիգմային, որի մասին խոսվեց վերը։ Այն բավականին պարզունակ է հնչում` ներդրում Ռուսաստանի հետ դաշնակցությունից հրաժարվելու դիմաց։

Լրահոս
0